fbpx

6 բան, որոնք Facebook-ում հրապարակում են միայն ցածր ինքնագնահատականով մարդիկ

Այսօր տարօրինակ կթվա, եթե դուք չունենաք հաշիվ Facebook-ում կամ մեկ այլ սոցիալական ցանցում։ Դուք ընկերների հետ կիսվում եք մտքերով, հետաքրքրություններով, լուսանկարներով և տրամադրությամբ։ Բայց մտածե՞լ եք արդյոք, որ այն ամենը, ինչ հրապարակում եք՝ այսպես, թե այնպես խոսում է Ձեր մասին, որպես անձնավորության։ Եվ կան հրապարակումների տեսակներ, որոնք խոսում են մարդու ցածր ինքնագնահատականի մասին։ Եկեք տեսնենք որոնք են դրանք։

1. Դուք կիսվում եք Ձեր գտնվելու վայրով

Դուք շրջապատող մարդկանց հավանության կարիքն ունեք և հենց այդ պատճառով ուզում եք ցույց տալ, որ վարում եք հետաքրքիր և ակտիվ կյանք։ Բացենք մի գաղտնիք՝ շատ քչերին է հետաքրքրում թե որտեղ եք ճաշել, կամ որ կինոթատրոնն եք հաճախել։ Բացի դրանից, հաղորդագրությունն այն մասին, որ դուք լքել եք երկիրը՝ կարող է գրավել գողերին։

2. Լուսանկարներ մարզասրահից

Դուք ցանկանում եք, որպեսզի մարդիկ իմանան Ձեր գրավչության և սպորտային ապրելակերպի մասին։ Հավատացեք, նրանք, ում իրոք դուր եք գալիս, կարիք չունեն Ձեր գրավչության ապացույցների։

3. Կերակուրների լուսանկարներ

Գոյություն ունեն ֆուդ-բլոգերներ, որոնք կարող են լուսանկարել յուրաքանչյուր ուտելիք՝ բավական ախորժալի տեսքով։ Բայց մարդկանց մեծ մասը դա չեն կարողանում անել և հենց այդ պատճառով, դուք ոչ մեկին չեք զարմացնի մեկ բաժակ սուրճով կամ տորթի կտորով։ Գոյություն ունի նաև այլ տարբերակ, որով ցանկանում եք ցույց տալ, որ սնվում եք լավ հաստատություններում։

4. Միլիոնավոր մարդկանց ավելացնում եք ընկերների ցանկում

Ծիծաղելի է հնչում, սակայն կան մարդիկ, որոնք իրոք ընկերներ են ավելացնում ում պատահի և առանց պարզելու։ Դա խոսում է Ձեր անինքնավստահության մասին։

5. Գնումների և նվերների լուսանկարներ

Բոլորն էլ սիրում են նվերներ ստանալ, բայց պետք չէ այդ մասին պատմել ամբողջ աշխարհին։ Եվս մեկ ապացույց այն բանի, որ դուք ուրիշների հավանության կարիքն ունեք։ Բացի դրանից, դուք ցանկանում եք ցույց տալ, որ դուք թանկ եք ինչ-որ մեկի համար, որ Ձեր մասին հոգ են տանում և սիրում։

6. Անընդհատ տրամադրության և զգացմունքների մասին

Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմի, Էդինբուրգի և Հերիոթ Ուոլտի համալսարանների հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր հրապարակում են հաղորդագրություններ, որում վառ կերպով նկարագրում են իրենց էմոցիաները և զգացմունքները, իրենք էլ դա չցանկանալով՝ ցուցադրում են, թե որքան շատ է նրանց պակասում իսկական հարաբերությունները իրական կյանքում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 43 assessment, среднее 4.35 из 5 )
MediaMag
6 բան, որոնք Facebook-ում հրապարակում են միայն ցածր ինքնագնահատականով մարդիկ
Բազմագիտակության ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք պատասխանել 11 հարցից թեկուզ 9-ին՝ կարող եք դեն նետել ատեստատը