Խոստացեք ինքներդ Ձեզ.
Լինել շատ ուժեղ, որպեսզի ոչինչ չկարողանա խախտել Ձեր հոգեկան հանգստությունը։
Ձեր ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր մարդուն ցանկանալ առողջություն, երջանկություն և բարգավաճում։
Ձեր յուրաքանչուր ընկերոջ ստիպել զգալ, որ իր մեջ կա որևէ յուրահատուկ բան։
Յուրաքանչյուր իրադարձության մեջ փնտրել լուսավոր կողմ և լավատեսությունդ դարձնել իրականություն։
Մտածել միայն լավի մասին, աշխատել միայն լավի համար և սպասել միայն լավը։
Ուրիշների հաջողություններն ընկալել ոչ պակաս ուրախությամբ, որքան սեփականը։
Մոռանալ անցյալի սխալները և կենտրոնանալ ապագայի մեծագույն ձեռքբերումների վրա։
Միշտ պահպանել դեմքի երջանիկ արտահայտությունը և ժպիտ պարգևել ամենքին։
Այնքան ժամանակ տրամադրել սեփական ինքնազարգացմանը, որ այն ուղղակի չմնա շրջապատի քննադատության համար։
Լինել չափազանց ազատ, անհանգստանալու համար, չափազանց մեծահոգի, բարկանալու համար, չափազանց ուժեղ, վախենալու համար և չափազանց երջանիկ, որպեսզի ընդունես պրոբլեմների առկայությունը։
Միայն լավը մտածել սեփական անձի մասին և ցուցադրել դա ամբողջ աշխարհին, բայց ոչ մեծ-մեծ խոսքերով, այլ տպավորիչ արարքներով։
Հավատալ, որ ամբողջ աշխարհը քո կողմից է, քանի դեռ հավատարիմ եք Ձեր մեջ եղած լավագույնին։
Ջո Վիտալե
«Բանալի. պտտիր այն՝ և կբացահայտես ձգտողականության գաղտնիքը»