Սերը՝ այն զգացմունքն է, որն ունակ է ամբողջովին շուռ տալ մարդու աշխարհը՝ դարձնելով նրա կյանքը կամ վառ և գունագեղ, կամ մռայլ և տխուր։ Ամեն ինչ կախված է միայն Ձեզանից։ Երբ Դուք հանդիպեք հենց Ձեր մարդուն, ապա սերը կբերի Ձեզ բազում դրական պահեր և կփոխի Ձեր վերաբերմունքը թե՛ կյանքին, և թե՛ ինքներդ Ձեր հանդեպ։ Իսկ ինչպե՞ս կարող է փոխվել յուրաքանչյուր Կենդանակերպի նշան այդ զարմանալի զգացմունքի ազդեցության ներքո։ Եկեք տեսնենք։
Խոյ
Սերը կազատի Ձեզ անհրաժեշտությունից՝ ամենուր և ամեն ինչում լինել առաջինը։ Դուք Ձեզ անվտանգ կզգաք և այլևս չեք ունենա անընդհատ մարդկանց որևէ բան ապացուցելու ձգտումը։ Ձեր զուգընկերը կմոտիվացնի Ձեզ լինել ավելի լավը, միաժամանակ ընդունելով Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք։ Սերը կստիպի Ձեզ հասկանալ, որ Դուք ինքնաբավ մարդ եք։
Ցուլ
Սերը կսովորեցնի Ձեզ գնալ փոխզիջումների։ Ոչ այն առումով, որ դուք պետք է համակերպվեք ամեն ինչի հետ, այլ ավելի շուտ հասկանալ, որ ոչ ամեն ինչն է, որ պետք է լինի միայն Ձեր ուզածով կամ ասածով։ Դուք կգիտակցեք, որ ինչ-որ մեկի հետ կյանք կիսելը՝ ոչ միայն նոր աշխարհի բացահայտում է, այլ նաև սեփական անձի բացահայտում։ Սերը կսովորեցնի Ձեզ փոխել Ձեր կյանքի սովորական դարձած առօրյան։
Երկվորյակ
Սերը կստիպի Ձեզ դադարել անընդհատ որևէ լավագույն բան փնտրելը և գնահատել այն, ինչ դուք ունեք։ Դուք կդադարեք անորոշության մեջ դեսուդեն ընկնել, և զուգընկերոջ մեջ կտեսնեք Ձեր իսկական երկրորդ կեսին։ Նաև սերը կձերբազատի Ձեզ Ձեր անվերջ անվճռականությունից և տանջալի կասկածներից։
Խեցգետին
Սերը Ձեզ մի փոքր ինքնաբերականություն կբերի։ Ձեզ դուր է գալիս անընդհատ գտնվել սեփական հարմարավետության տարածքի ամենակենտրոնում, և դուք հազվադեպ եք այն լքում, սակայն սերը կփոխի նաև դա։ Դուք կցանկանաք լիարժեք ապրել Ձեր ամեն մի օրը, ծանոթանալ նոր մարդկանց հետ, այցելել նոր վայրեր։ Սերը Ձեզ մի փոքր ավելի բաց կդարձնի աշխարհի հանդեպ, որին դուք դեռ չեք ճանաչում։
Առյուծ
Սերը կսովորեցնի Ձեզ անհանգստանալ նաև այլ մարդու, այլ ոչ միայն սեփական անձի համար։ Սովորաբար Ձեզ հարկավոր է գտնվել ուշադրության կենտրոնում, բայց երբ դուք հանդիպեք այն մեկին, ում իրոք կսիրեք, Դուք կհրաժարվեք այդ ուշադրությունից։ Դուք կփոխեք Ձեր կյանքը միայն նրա համար և միգուցե ինքներդ էլ դա չնկատեք։
Կույս
Սերը Ձեզ կտա այն վստահությունը, որը Ձեզ այդքան պակասում է։ Դուք կսկսեք հավատալ ինքներդ Ձեզ, ինչպես երբեք, և Ձեզ դա շատ-շատ դուր կգա։ Դուք կսկսեք շարժվել այն ուղղությամբ, որ ուղղությամբ շատ վաղուց էիք ուզում գնալ, և դուք այլևս չեք վախենա դա անել։
Կշեռք
Սերը կստիպի Ձեզ հասկանալ, թե ով եք Դուք իրականում։ Դուք կգիտակցեք, որ հարաբերությունները կազմված են երկու առանձին մարդկանցից, և չնայած, դուք զույգ եք, բայց Ձեզանից յուրաքանչյուրը նախկինի պես՝ անհատականություն է։ Դուք կդառնաք աճող, փոխվող և հոգատար մարդ, ով հարգում է իր և ուրիշների հետաքրքրությունները։
Կարիճ
Սերը կսովորեցնի Ձեզ վստահել։ Դուք շատ խանդոտ մարդ եք, և երբ Ձեզ մոտ ինչ-որ մեկի հանդեպ կասկածներ են առաջանում, Դուք հրաժարվում եք զուգընկերոջը ևս մեկ հնարավորություն տալ։ Դուք անընդհատ մտածում եք, որ այլ մարդիկ վերջին հաշվով Ձեզ ցավ կպատճառեն և կխաբեն, բայց երբ հանդիպեք իսկական սիրուն՝ Ձեր խանդն ու անվստահությունը հետզհետե կսկսեն նահանջել։
Աղեղնավոր
Սերը կստիպի Ձեզ գիտակցել, որ հարաբերությունները՝ ծանր բեռ և սարսափելի պարտավորություններ չէ։ Դուք կարող եք սիրել մարդուն, եթե նույնիսկ գտնվում եք բոլորովին տարբեր Մայրցամաքներում։ Ձեզ համար պարտադիր չէ լինել ֆիզիկապես միասին, որպեսզի մոտ լինեք մեկմեկու։ Եվ եթե դա իսկական սեր է, ուրեմն այն արժի դրան։
Այծեղջյուր
Սերը Ձեզ կդարձնի լավատես։ Դուք սովորաբար հակված եք բաժակը տեսնել կիսով չափ դատարկ և հպարտանմում եք Ձեր պրակտիկությամբ և աշխարհի հանդեպ իրատեսական հայացքներով, սակայն սերը կփոխի Ձեր այդ աշխարհը։ Դուք կսկսեք աշխարհին բոլորովին այլ կերպ նայել և դուք այլևս անընդհատ չեք սպասի ամենավատին։ Այժմ Դուք կունենաք հույս և սպասումներ։
Ջրհոս
Սերը Ձեզ կդարձնի խոցելի։ Դուք վախենում եք, որ զգացմունքներն ու էմոցիաները կվանեն և կվախեցնեն մարդկանց, բայց երբ հանդիպեք Ձեր իսկական երկրորդ կեսին, դուք այլևս չեք կարողանա դրանք զսպել։ Դուք կհասկանաք, որ իրական սերը ընդունում է խոցելիությունը, իսկ պարփակված կյանքը՝ բոլորովին իմաստ չունի։
Ձկներ
Սերը կստիպի Ձեզ գիտակցել, որ չի կարելի վստահել ում որ պատահի։ Վստահությունը՝ այն է, որ ժամանակ է պահանջում և սերը կօգնի Ձեզ դա հասկանալ։ Դուք կդառնաք առավել համբերատար և կսկսեք զուգընկերոջը ավելի շատ ժամանակ հատկացնել, որպեսզի հասկանաք և ընդունեք ոչ միայն իրեն, այլ նաև ինքներդ Ձեզ։