Կենդանակերպի բոլոր տասներկու նշաններն էլ օժտված են ունակությամբ և պոտենցիալով՝ լինել գրավիչ: Սակայն այդ ամենը սպեցիֆիկ է, և այդ անհատական բնավորության գծերը նրանցից ոմանց դարձնում է էմոցիոնալ և զգայուն: Որոշ նշաններ չափազանց ջերմ են, իսկ մյուսները զուսպ: Ինչ-որ մեկը չի կարողանում ապրել առանց իր երկրորդ կեսի, իսկ ինչ-որ մեկն էլ գերադասում է միայնութունը:
1. Կարիճ
Կարիճը գիտի ինչ է սերը և նա ամենազգայուն և ամենակրքոտ նշանն է հարաբերություններում: Նա կարող է Ձեզ համար Երկրի երեսին դրախտ ստեղծել (սկզբունքորեն կարող է ստեղծել նաև դժոխք), և դուք կերազեք այն մասին, որպեսզի ձեր անկրկնելի ճանապարհորդությունը երբեք չավարտվի: Նրանք առանց բարդույթների մարդիկ են, ովքեր կարողանում են առավելագույնս ցուցաբերել իրենց զգացմունքները:
2. Ձկներ
Այս նշանը դավանում է հետևյալ փիլիսոփայությանը․ «Հին ձևով միևնույնն է ավելի լավ է»: Նա դասականորեն քաղաքավարի է և հիշեցնում է հին ռոմանտիկ ֆիլմ: Չնայած մարդիկ այլևս իրենց չեն դրսևորում որպես լեդի կամ ջենթլմեն, ինչպես անցած դարերում էր, բայց Ձկներին ինչ-որ կերպ հաջողվում է առաջացնել իռացիոնալ մագնետիզմ, որին դժվար է դիմադրել։
3. Խոյ
Խոյը կրքոտ սիրեկան և զգայուն զուգընկեր է, ինչով անսահման գրավում է մարդկանց և ստիպում նրանց կորցնել գլուխը: Փաստացիորեն Խոյը սովորաբար թույլ է տալիս, որ ամեն ինչ տեղի ունենա բնական ճանապարհով: Եթե այս նշանը թուլանում է և դադարում չափազանց կառավարել իրավիճակը, ապա նա կարող է դրսևորել իր էմոցիաների ամբողջ դիապազոնը:
4. Առյուծ
Առյուծն իրականում չափազանց կոպիտ և գերակայող է, սակայն յուրահատուկ և փափուկ կոլորիտով, ինչը ուղղակի հուզմունք է առաջացնում: Այս նշանից ճառագող ուժն ու էներգիան, նրա զուգընկերներին խելագարության է հասցնում: Բայց մյուս կողմից, Առյուծի մոտ առկա են նարցիսի տիպիկ գծեր, որն ուղղակի քայքայում է նրա գրավչությունը: Նրա էգոն ունակ է ամեն ինչ փչացնել:
5. Խեցգետին
Խեցգետինը շատ էմոցիոնալ է և կրքոտ, բայց նրան բնորոշ են տրամադրության անկումները, ինչը զուգընկերոջ մոտ կարող է «վայրիվերվող ատրակցիոնի» տպավորություն թողնել: Այս նշանի ևս մեկ բասացական կողմը՝ նրա ամաչկոտությունը, ինչը ստիպում է Խեցգետնին անընդհատ պարփակվել սեփական կաղապարներում: Սակայն ավելի քնքուշ զուգընկերոջ դուք դժվար թե գտնեք:
6. Աղեղնավոր
Բոլոր աղեղնավորները սիրում են նոր հորիզոններ բացահայտել: Եվ չնայած նրանք բավական զգայուն և արկածախնդիր են, չհուսաք լինել Աղեղնավորի ցուցակում միակ զուգընկերը: Դուք կարող եք ունենալ վառ ռոմանտիկ պահեր, բայց սերը ամբողջ կյանքում՝ այս նշանի համար չէ։ Զգույշ եղեք նրա հետ, որպեսզի չմնաք հիասքանչ հիշողություններով և կոտրված սրտով:
7. Երկվորյակ
Երկվորյակները շատ ջերմ և ընկերասեր մարդիկ են, և նրանց հետ հարաբերությունները նույնպես երկար են հիշվում: Նրանք քնքուշ են, ուշադիր և միշտ ձգտում են ուրախացնել զուգընկերոջը․․․ բայց մինչև այն պահը, քանի դեռ չեն համարել, որ գտել են ավելի հաջողակ և հեռանկարային տարբերակ:
8. Կշեռք
Կշեռքները կարող են լինել ամենակրեատիվ և կրքոտ նշաններից մեկը, սակայն նրանց բնորոշ է սեփականատիրական զգացումը: Այդպիսի չափազանց կապվածությունը շատ հաճախ բերում է բացասական փորձի ձեռքբերման: Այս նշանին անհրաժեշտ է գտնել հավասարակշռություն իր չափազանց ինքնակառավարման և անսահման էմպատիայի միջև:
9. Կույս
Կույսը՝ պեդանտ է ռոմանտիկ հարաբերություններում, քանի որ նույնիսկ ամենամանրագույն ասպեկտները կարող են ստիպել նրան հրաժարվել իր մտադրություններից: Սակայն, եթե դուք այնուամենայնիվ գրավեք Կույսին, ապա նա դառնում է շատ քնքուշ և սիրառատ՝ դարձնելով իր զուգընկերոջ կյանքը գեղեցիկ և հիասքանչ․․․ բայց մի պայմանով, որ զուգընկերը անընդահտ կարգուկանոն կպահպանի:
10. Ցուլ
Ցուլի հետ սիրավեպը կարող է դառնալ ձեր կյանքի ամենալավ կամ ամենավատ որոշումներից մեկը: Այս նշանը շատ նվիրված և լոյալ է, բայց նա սարսափելի կամակոր է և գաղտնապահ, ինչը սովորաբար նրա զուգընկերոջ մոտ ծնում է թյուրիմացություններ, տարաձայնություններ իսկ ժամանակի ընթացքում էլ անհույս ձանձրույթ:
11. Այծեղջյուր
Այծեղջյուրը դժվարությամբ է ցուցաբերում իր զգացմունքներն ու էմոցիաները, որովհետև պետք է վստահ լինի, թե ում հետ է պատրաստվում լինել միասին: Դա հաճախ բերում է յուրաքանչյուր հարաբերության արագ ավարտին, քանի որ այս նշանը իրեն շատ սառը և առանձնացված, նաև զուգընկերների առաջ դնում է շատ բարձր պահանջներ:
12. Ջրհոս
Ջրհոսը՝ տիպիկ միայնակ է: Նրան չափազանց շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի բացվի և առավել ևս, որպեսզի վստահի ինչ-որ մեկին: Ջրհոսը չափազանց զուսպ բնավորություն ունի, որովհետև հենց նա է ավարտում այս ցուցակը: Լինելով բացարձակ ինտրովերտ, նա խուսափում է յուրաքանչյուր ֆիզիկական շփումից, եթե նույնիսկ հոգու խորքում շատ է դա ցանկանում: