fbpx

Փաստեր մաստակի մասին

Շատերն են սիրում մաստակ ծամել, քանի որ այն հաճելի համ ունի և ազատում է բերանի տհաճ հոտից: Բայց պարզվում է մաստակն ունի այլ առավելություններ և վնասակար հատկություններ ևս:

1. Մաստակը նպաստում է մկանների թուլացմանը, դա նշանակում է, որ օգնում է իջեցնել սթրեսի մակարդակը: Սա բացահայտել են ամերիկացի գիտնականները անցած դարի 30-ականներին:

2.Առանց շաքարի մաստակն օգնում է վերականգնել օրգանիզմը ստամոքսի կամ աղիքների վիրահատությունից հետո: Այս եզրակացությանն են եկել ամերիացի գիտնականները: Նրանք ապացուցել են, որ մաստակը խթանում է նյարդային վերջավորությունները, որոնք իրենց հերթին ազդում են օրգանիզմն ակտիվացնող հորմոնների վրա:

3. Ատամնաբույժները դեմ են շաքար պարունակող մաստակներին, որոնք նրանք վտանգավոր են համարում ատամների համար:

4. Չի կարելի մաստակ ծամել ուտելուց առաջ, քանի-որ այդ դեպքում արտադրվում է ավելորդ ստամոքսահյութ: Բացի այդ եթե ծամելը դառնում է սովորություն, դա կարող է դառնալ գաստրիտի պատճառ:

Հրապարակման ներկայացրեց՝ Դավիթ Ղազարյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag