2018 թվականը նոր-նոր է սկսել իր «պաշտոնավարումը» և յուրաքանչյուր մարդ տարվա համար ունի իր նախատեսումները: Եվ քանի որ այսօրվանից սկսել են աշխատանքային օրերը՝ մենք ուզում ենք Ձեզ ներկայացնել, թե ինչ է պաշտոնապես թույլատրվում Ձեզ անել և ավելին՝ դուք պարտավոր եք դա անել: Եվ այսպես․․․
2018 թվականին Ձեզ պաշտոնապես թույլատրվում է ի կատար ածել Ձեր բոլոր երազանքները: Ամենախալագար և ամենաանիրական, այսինքն նրանք, որոնք Ձեզ թեկուզ մի պահ, բայց կդարձնեն երջանիկ: Թույլ տվեք Ձեզ այնպիսի ճոխություն, ինչպիսին է չկատարածի համար ափսոսանքի բացակայությունը:
Ձեզ պաշտոնապես թույլատրվում է փոխել չսիրած աշխատանքը այն աշխատանքով, որն իրոք հոգեհարազատ է ձեզ: 2018-ին գումար վաստակեք նրանով, ինչը ձեզ հաճույք է պատճառում: Թող դա լինի փոքրիկ նվեր ինքներդ ձեզ:
2018 թվականին դուք հանգիստ կարող եք հրաժարվել արդարացնել ուրիշների սպասումները: Դուք կարող եք հրաժարվել ապագայից, որ ձեզ են պարտադրում հարազատները, հարաբերություններից, որոնք փակուղի են մտել, ընկերներից, որոնք պարզվել են, որ բոլորովին էլ ընկեր չեն:
Այժմ դուք պետք է անեք այն, ինչ սիրում եք: Որովհետև հետո կարող է ուշ լինել: Ամեն ինչ կարող է կտրվել, վայրկենապես անհետանալ, քանի դեռ դուք կանգնած եք լուսացույցի տակ և սպասում եք կանաչ լույսին: 2018-ին Ձեզ պաշտոնապես թույլատրվում է սիրել և գնահատել Ձեր կյանքի ամեն մի պահը և անել ամեն ինչ, որ այդ պահը լինի լի ուրախությամբ, ծիծաղով և երջանկությամբ: Թող այս տարին Ձեզ համար լինի կարևոր և ճիշտ որոշումների տարի: