fbpx

Կենդանակերպի նշաններ․ ի՞նչ նպատակներ է պետք դնել նոր տարում

Եթե դուք իրոք ցանկանում եք փոփոխություններ կատարել ձեր կյանքում, նայեք ձեր ներսը և հարցրեք․ «ի՞նչ եմ ուզում փոխել, ինչո՞ւ եմ ուզում փոխել և որքանո՞վ է դա հնարավոր»: Դրեք ձեր առջև նպատակներ, որոնք արտացոլում են ձեզ, ձեր ունակություներն ու անձնական որակները: Եվ այսպես լավագույն ամանորյա բանաձևերը յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար:

Խոյ: Եղեք ավելի համբերատար

Դուք սովորություն ունեք սպասել անմիջապես արդյունքի և հենց այդ պատճառով դուք շատ արագ հիասթափվում եք: Չկա ավելի վատ բան, քան սկսել նախագիծ, իսկ հետո այն «կախել»: Թող 2020-ը լինի այն տարին, երբ դուք ամեն ինչ ավարտին կհասցնեք: Եղեք համբերատար, որովհետև շտապ որևէ բան անելու ոչ մի իմաստ չկա: Կես ճանապարհին չհանձվեք:

Ցուլ: Գնահատեք այն, ինչ ունեք

Դուք շատ հաճախ չեք տեսնում այն, ինչը ձեր «քթի տակ է»: 2020-ի ձեր բանաձևն է՝ դուք կլինեք շատ ավելի երջանիկ, եթե շեշտը դնեք ներկայի վրա, այլ ոչ թե վախի վրա, թե ինչ կլինի: Գնահատեք պահը «այստեղ և հիմա», այլապես դուք ռիսկի եք դիմում ամեն ինչ կորցնել:

Երկվորյակ: Դադարեք շտապել

Քանի որ դուք պատկանում եք ամենաստեղծագործ և երազկոտ նշաններից մեկին, օգտագործեք դա ձեր շահերին համապատասխան: Ուղղակի այն, որ ձեր բանաստեղծությունը վատ է գրված՝ պետք չէ ճմրթել թուղթը և դեն նետել: Եթե դուք մերժում եք ստացել՝ դա չի նշանակում, որ պետք է հանձնվել: Խորը շունչ քաշեք և ընդունեք այն փաստը, որ դուք երբեմն կարող եք նաև անհաջողության մատնվել:

Խեցգետին: Եղեք ավելի պոզիտիվ

Խեցգետինը առանձնանում է որոշակի վատատեսությամբ, բայց դուք պետք է հիշեք այն մասին, որ երբ մենք չենք կարող փոխել մեր շուրջը գտնվող աշխարհը, մենք պետք է փոխենք ինքներս մեզ: Հեռացրեք ձեր կյանքից ամբողջ նեգատիվն ու տոքսիկ մարդկանց, իսկ հետո շրջապատեք ձեզ իրերով և մարդկանցով, որոնց դուք սիրում եք:

Առյուծ: Լսեք ուրիշներին

Առյուծներն առատաձեռն են և բարեհոգի, սակայն բավական էգոիստ: Դադարեք խոսել միայն ձեր մասին: Լսեք նաև ուրիշներին, հատկապես երբ ձեզ են դիմում խորհրդով ձեր մտերիմները: Ուղղակի մոռացեք ձեր թագավորական անձի մասին և ուշադիր լսեք նրանց:

Կույս: Սովորեք պաշտպանել ինքներդ ձեզ

Դուք բարի և գթասիրտ մարդ եք և դա շատ հաճախ մարդիկ շահագործում են: Բացի դրանից դուք պետք է դադարեք չափազանց շատ մտածել և տառապել: Սովորեք մերժել և պնդել սեփական հետաքրքրությունները: Երբ կտիրապետեք այս ունակություններին՝ ձեր կյանքը նկատելիորեն կփոխվի:

Կշեռք: Մի թույլատրեք «հեծնել» ձեզ

Ձեզ հաճախ օգտագործում են շրջապատող մարդիկ և դա պետք է դադարեցնել: Սկսեք մերժել անպետք խնդրանքները, վերջ դնել տարօրինակ հումորիներին և ամեն տեսակի ախպերջանությանը: Դուք նաև պետք է սովորեք ասել «ստոպ» և «սա ինձ դուր չի գալիս»: Դուք արժան եք հարգանքի և այդ պատճառով թույլ մի տվեք ուրիշներին ցուցումներ տալ, թե ինչ անեք:

Կարիճ: Ավելի շատ վստահեք մարդկանց

Դժվար է վստահելը, հատկապես եթե դուք այդ վստահության պատճառով ոչ մեկ  անգամ է, որ տուժել եք: Բայց այժմ դուք չեք կարող թույլ տալ, որ նախկին փորձը քայքայի ձեր ապագան: Վստահությունը սովորաբար վաստակում են, այդ պատճառով, եթե դուք վախենում եք կրկին կորցնել ինչ-որ մեկին, ուրեմն ուղղակի համոզվեք, որ այդ մարդիկ իրոք արժանի են ձեր սիրուն և վստահությանը:

Աղեղնավոր: Կրճատեք հեռավորություն պահել մարդկանցից

Երբ դուք սթրես եք ապրում կամ վատ տրամադրություն ունեք, ապա դուք հեռանում եք հասարակությունից և շփումներից: Այդ պատճառով 2020-ը՝ դա այն տարին է, երբ դուք պետք է ձեզ մոտ թողնեք մարդկանց, երբ ունեք նրանց կարիքը: Ձեր մտերիմները հոգ են տանում ձեր մասին և ցանկանում են օգնել: Դա ձեզ ավելի կմտերմացնի և ձեզ համար շատ ավելի հեշտ և թեթև կլինի:

Այծեղջյուր: Դուրս եկեք հարմարավետության սահմաններից

Ավելի շատ ռիսկի դիմեք: Ի ուրախություն, Այծեղջյուրները բավական վճռական են, այնպես որ դա սարսափելի չի լինի ձեզ համար: Բոյկոտեք սովորական հարմարավետությունը և զբաղվեք վերջապես ձեր կյանքով: Մի վախեցեք մերժել մարդկանց, եթե նրանք ձեզ համար անհարամարավետ են, և սկսեք անել ինչ-որ մի բան, որը բոլորովին անսպասելի կլինի նույնիսկ ձեզ համար:

Ջրհոս: Դադարեք միշտ ամեն ինչում չափից շատ ջանք թափել

Բաժանեք ձեր նպատակներն ու փուլերը: Արեք քայլ առ քայլ, այլ ոչ թե փորձեք ամբողջը գրավել մի անգամից: Դուք նաև պետք է ձգտեք լինել մի փոքր ավելի նրբանկատ, որովհետև ձեր ազնվությունը, չնայած լավ մտադրությունների, երբեմն բավական կոպիտ է հնչում: Ճշմարտությունը չպետք է «սպանի»:

Ձկներ: Լիարժեք ազատություն տվեք ձեր ստեղծագործ պոտենցիալին

 Եթե դուք դեռևս չգիտեք որտեղ սպառել սեփական տաղանդը, ապա դուք կարող եք փորձլ գտնել այդ ոլորտը: Երբեք չեք իմանա, եթե չփորձեք: Սկսեք զարգանալ այդ ուղղությամբ և կարևորը՝ ոչնչից մի վախեցեք: Ուղղակի կամաց-կամաց գնացեք առաջ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշաններ․ ի՞նչ նպատակներ է պետք դնել նոր տարում
Սիրո մեջ բախտավորներն ըստ Կենդանակերպի նշանի