fbpx

10 պատճառ, ինչու փողը Ձեզ չի սիրում

Ո՞վ չի սիրում փող: Չկա այդպիսի մարդ, ով անտարբեր լինի այդ ճռթճրթան թղթի հանդեպ: Փողը գրավում է, այն դառնում է այն մեխանիզմը, որը տիրում է ամբողջ աշխարհին: Եվ որքան էլ որ հերքենք փողի կարևորությունը, այն միևնույնն է զբաղեցնում են մեր միտքը:

Սակայն սերը փողի հանդեպ փոխադարձ չէ: Կան այնպիսի մարդիկ, որոնց մոտ թղթադրամները երկար չեն մնում: Կամ ընդհանրապես փախչում են ձեռքից: Ահա 10 պատճառ, որոնց համար փողը Ձեզ չի սիրում:

1. Դուք խոսում եք միայն դրանց մասին

Խոսակցության գլխավոր առարկան՝ գումար աշխատելն է: Հաճախ խոսակցություններով էլ գործը ավարտվում է: Գումար աշխատելուն այդպես էլ ձեռը չի հասնում:

2. Սեփական եկամուտների անընդհատ գովերգումը

Դրամական պարգև եք ստացել և միանգամից սկսել գլո՞ւխ գովել: Փողերն այդպիսի մոտեցում նույնպես չեն սիրում: Թող Ձեր եկամուտը գաղտնիք մնա:

3. Բացասաբար եք վերաբերվում փողերին

Հնարավոր է՝ Ձեզ մանկուց սովորեցրել են, որ փողը չարիք է: Եվ ահա դուք փոխանցում եք Ձեր բացասական վերաբերմունքը հարստությանը՝ արդեն հասուն տարիքում:

4. Վախ մեծ եկամուտներից

Մարդը մտածում է, որ բարձր աշխատավարձի դիմաց նա ստիպված կլինի չափազանց շատ և տաժանակիր աշխատել: Ենթագիտակցորեն նա ընտրում է գումար վաստակելու այնպիսի տարբերակներ, որոնք քիչ պատասխանատվություն են պահանջում և բերում են ցածր եկամուտներ:

5. Դուք զբաղվում եք ոչ սիրելի աշխատանքով

Ոչ սիրելի աշխատանքը հաճույք չի պատճառում, այն մի կերպ են կատարում: Հենց այդ պատճառով դրա եկամուտն էլ քիչ է։

6. Նախանձը խանգարում է գումար աշխատել

Սովո՞ր եք նախանձով նայել ավելի հաջողակ կոլեգային: Այդ դեպքում պատրաստ եղեք այն բանին, որ փողերը Ձեզ մոտ չեն գալու: Չէ՞ որ Ձեր բոլոր ուժերը կենտրոնացված են նախանձի վրա, այլ ոչ թե աշխատանքի:

7. Դուք նստած եք առանց գործ

Փողը չի սիրում ծույլերին, որոնք անընդհատ նստած են առանց աշխատանքի: Ինչպե՞ս կարելի է գումար վաստակել, եթե ամբողջ օրը հեռուստացույց եք դիտում, դատարկ բաներով եք զբաղված և աշխատանք բոլորովին էլ չեք փնտրում:

8. Անընդհատ բողոքներ, որ փող չունեք

Դա արդեն նման է հոբբիի: Շատ մարդիկ սիրում են բողոքել դատարկ քսակներից: Փողը չի սիրում նվնվաններին, որոնք միայն արցունք են թափում, բայց ոչ մի կերպ չեն փորձում շտկել իրավիճակը:

9. Դուք չգիտեք ինչ անել փողերի հետ

Պետք է կարողանալ ճիշտ վերաբերվել փողերի հետ: Իմանալ որտեղ դրանք ներդնել, ինչպես բազմապատկել և ինչի վրա ծախսել: Կան այնպիսի մարդիկ, որոնք քամուն են տալիս փողերը, իսկ հետո բողոքում, որ աղքատ են:

10. Քչով բավարարվել

Ստանում եք ցածր աշխատավարձ, սակայն կուզեիք գնել նոր բնակարան կամ ավտոմեքենա՞: Ցավոք, այդպիսի մոտեցմամբ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Չի կարելի բավարարվել նրանով՝ ինչ ունես: Ձգտեք աշխատել ավելին և այդ ժամանակ Ձեզ մոտ կհերիքի ֆինանսը երազանքները ի կատար ածելու համար:

Ոչ մեկի գլխին փողերը երկնքից չեն ընկնում: Դրանք ուղղակի ընկնում են այն ձեռքերի մեջ, որոնք դրանք գնահատում են: Դուք կարող եք նույնիսկ սուլել տանը և միևնույն է ունենալ շատ փող: Իհարկե, եթե դուք այն վաստակում եք, այլ ոչ թե նայում եք դրանց որպես անհասանելի կուռքի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag