Բոլոր ժամանակներում երաժշտությանը մեծ տեղ է հատկացվել, այն մարդու կյանքի մի մասն է կազմում և դարձել է նրա անբաժանելի ուղեկիցը` կյանքի թե՛ ուրախության, թե՛ դժվարության պահերին: Այն թափանցել է մարդու կենցաղի տարբեր կողմերը: Օրինակ, կյանքում տեղի ունեցող բոլոր տոնակատարություններն ուղեկցվում են երաժշտությամբ, առանց որի հնարավոր չէ պատկերացնել դրանց անցկացումը:
Մարդու վրա ունեցած իր ներգործական ուժով և էմոցիոանալ բնույթով երաժշտությունը մոտ է կանգնած խոսքին: Այն ունի մարդու հոգու խորքը թափանցելու կարողություն: Նրա միջոցով կարելի է արտահայտել մարդկային զգացմունքները, մտքերը, գաղափարներն ու ապրումները:
Ինչպես ցույց են տվել բազմաթիվ հետազոտությունները, երաժշտությունը ազդում է մարդու ուղեղի, ինտելեկտի ու ընդհանրապես ամբողջ օրգանիզմի վրա: Նույնիսկ գոյություն ունի «երաժշտաթերապիա» կոչվող հասկացությունը, որն ապացուցում է երաժշտության ներգործությունը մարդու վրա:
Երաժշտության ազդեցությունը մարդու վրա շատ մեծ է, բայց իր կախարդական ուժը երաժշտությունը ձեռք է բերում միայն այն ժամանակ, երբ մարդն ամբողջությամբ նվիրվում է երաժշտությանը՝ իր հոգեկան-էմոցիոնալ վիճակը բարելավելու համար:
11 հետաքրքիր փաստեր երաժշտության մասին.
- Մոցարտի երաժշտությունը և էթնիկ երգերը օգնում են թեթևացնել սթրեսը և վերահսկել զգացմունքները:
- Երաժշտության ազդեցության տակ ծաղիկները ավելի արագ են աճում:
- Այն երաժշտական ժանրը, որը մենք լսում ենք՝ ազդում է մեր աշխարհայացքի վրա:
- Երաժշտությունը օգնում է նվազեցնել անհանգստությունը:
- Ըստ հոգեբանների, երաժշտությունը ոչ միայն բարելավում է տրամադրությունը, այլ նաև օգնում է հասնել նպատակներին, լինել ավելի ինքնավստահ ու հավատալ սեփական ուժերին:
- Երաժշտություն լսելը օգնում է հաղաթահարել անպատասխան սերն ու պատրաստ լինել նոր հարաբերությունների:
- Երաժշտությունը բարելավում է հիշողությունը և մտավոր ունակությունները:
- Երաժիշտներն ավելի լավ են լսում, քան այն մարդիկ, ովքեր երբևէ չեն զբաղվել երաժշտությամբ:
- Երաժշտությունը բուժում է սիրտը, օգնում է հիվանդներին վերականգնել առողջությունը սրտի կաթվածից կամ սրտի վիրահատությունից հետո: Ապացուցված է, որ հաճելի երաժշտությունը նպաստում է անոթային համակարգի բարելավմանը:
- Եթե ընդամենը 10 րոպե լուռ լսենք դասական երաժշտություն, ապա կսկսենք սովորել ավելի արագ ու ավելի լավ:
- Երաժշտությունը մարդկանց դարձնում է ավելի զգայուն և բարի: Հոգեբանական վերլուծությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով լսում են իրենց սիրելի երգերը՝ 5 անգամ ավելի պատրաստակամ են օգնել ուրիշներին և բարի գործեր կատարել:
Հրապարակման ներկայացրեց՝ Մերի Պոլեյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]