fbpx

25 ճշմարտություն, որոնք մենք հասկանում ենք ուշացումով

Ինչո՞ւ են կյանքի դասերը և ճշմարտությունները հասնում մեզ ուշացումով, չէ՞ որ դրանց ընկալումը շատ բան կարող էր փոխել մեր կյանքում 10 կամ 20 տարի առաջ: Որքան սխալներից և անհաջողություններից կարելի էր խուսափել և որքան նյարդային բջիջներ կարելի էր խնայել: Ահա այս 25 պահերը, որոնք փաստացի պարզ ճշմարտություններ են:

1. Պայքարը՝ հրաշալի է: Չհամարձակվեք ասել․ «ես դրան այլևս չեմ դիմանա», դրա փոխարեն ասեք․ «առաջ, դեպի հաղթանակ»:

2. Չհամարձակվեք բողոքել: Դա ժամանակի ամենաանտեղի ծախսն է: Կամ դուք ինչ-որ կերպ լուծում եք իրավիճակը, կամ էլ լռում եք:

3. Որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացրեք սիրելի մարդկանց հետ: Եթե այդպիսի շրջանակ չունեք, ստեղծեք այն: Ձեր կյանքում հայտնված մարդկանց մեծ մասը ընդամենը ժամանակավոր եկվորներ են: Մտերիմ ընկերներն ու ընտանիքը մնում են հավերժ:

4. Մի ստեղծեք հարաբերություն, եթե սեր չեք զգում: Ձեզ կարծես թե դուր է գալիս մարդը և դուք թուլակամություն եք դրսևորում․ «Կարելի է, իհարկե փորձել»: Այդ միտքն ուղղակի զզվելի է: Դուք կամ սիրում եք ինչ-որ մեկին կամ չեք սիրում: Չի կարելի խաբել ինքդ քեզ: Դա արդար չէ ոչ ոքի հանդեպ:

5. Հիշեք սպորտի և ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին: Առողջ օրգանիզմը՝ ձեր ամենաթանկարժեք ակտիվն է: Եթե դուք ունակ չեք կառուցել ձեզ համար ամուր մարմին, ինչպե՞ս կարող եք կառուցել ձեր կյանքում մեկ այլ բան:

6. Վարեք անձնական օրագիր: Պատկերացրեք, որ դա բոլորովին էլ մանկական զբաղմունք չէ: Այն օգնում է ձեզ ավելի լավ և ավելի հստակ մտածել: «Ինձանից ի՞նչ գրող», – կառարկեք դուք: Իսկ օրական որքա՞ն հաղորդագրություն և նամակներ եք ուղարկում: Բոլոր մարդիկ էլ մի փոքր գրող են:

7. Ապրեք երախտագիտություն և բարձրաձայնեք այն: «Շնորհակալ եմ ինձ հետ անցկացրած ժամանակի համար»: «Շնորհակալություն, որ լսեցիք»: «Ես այնքան երախտապարտ եմ, որ իմ կողքին եք»․․․

8. Չափազանց լուրջ մի ընդունեք շրջապատի կարծիքը: Դուք իրո՞ք գտնում եք, որ դա խելագարվելու աստիճան կարևոր է ձեր և ձեր կյանքի համար:

9. Խիզախեք: Մի կողմ թողեք բոլոր վախերն ու արեք այն, ինչ վաղուց էիք ցանկանում անել:

10. Ընտրեք գործունեության ոլորտը, այլ ոչ թե պաշտոնը: Եթե դուք ձգտում եք պրոֆեսիոնալիզմին՝ դրա համար կպահանջվի մի քանի տարի: Իսկ եթե դուք անընդհատ ցատկեք մի ոլորտից մյուս ոլորտ՝ ձեզ դա չի հաջողվի: Ընտրեք ձեզ հետաքրքրող մեկ ոլորտ և սկսեք ամենաներքևից: Արդյունքում դուք կհասնեք ձեր իդեալական պաշտոնին:

11. Օրինակ ծառայեք: Եթե ստեղծվել է իրավիճակ, որ բոլորը շփոթված իրար վրա են նայում, համարեք, որ եկել է ժամը: Դուք կդառնաք առաջնորդ, երբ ինքներդ կհամարձակվեք այդ քայլին: Առաջնորդ կարգելու ծիսակատարություն գոյություն չունի: Դա միայն ձեր անձնական որոշումն է:

12. Փողն այդքան էլ կարևոր չէ, որքան որ կարծում եք: Մարզեք ձեզ այդ ուղղությամբ, որպեսզի չդառնաք չափից շատ կախված դրանցից:

13. Հիշեք բարեհամբուրության և քաղաքավարության մասին: Մի վիրավորեք և մի նսեմացրեք մարդկանց, համարելով, որ դուք ավելի խելացի, ավելի լավ և ավելի բարձր եք նրանցից:

14. Ամեն օր նոր ինֆորմացիա կլանեք և անընդհատ մարզեք ուղեղը: Վերլուծեք ձեր սխալները և բաց եղեք այն ամենի առաջ, ինչ կարող է տալ գիտելիքը:

15․ Սովորեք կանգ առնել և հանգստանալ նախքան հոգնածությունից տապալվելը: Նույնիսկ եթե խելագարվում եք ձեր աշխատանքի համար, ձեզ միևնույն է դադարներ են հարկավոր:

16. Մի դատեք: Եթե մարդիկ կատարում են իրենց ընտրությունը, որը տարբերվում է ձերինից, դա բոլորովին էլ նրանց հիմարության և անհեռատեսության վկայությունը չէ:

17. Ուշադիր եղեք շրջապատող մարդկանց հանդեպ: Մենք բոլորս էլ «փաթեթավորված ենք» մեր պրոբլեմներով, բայց աշխարհը միայն մեր շուրջը չի պտտվում:

18. Տվեք և փոխարենը ոչինչ մի սպասեք: Արեք դա բացառապես հանուն երջանկության և ուրախության՝ հենց տալ և կիսվել:

19. Պետք չէ ջանադրաբար սպասել մեկ որոշիչ և շրջադարձային պահի: Փաստացիորեն կյանքի բոլոր պահերն էլ կարող են լինել որոշիչ և շրջադարձային:

20. Հաճույք ստացեք մանրուքներից և փոքրիկ, բայց հաճելի պահերից: Մենք բոլորս էլ չգիտես թե ինչու անտեսում ենք և ուշադրության չենք արժանացնում դրանք:

21. Չափից լուրջ մի վերաբերվեք ինքներդ ձեզ։ Մենք բոլորս հիշեցնում ենք մի խումբ շարժվող մրջյունների, որոնցից ամեն մեկը ինչ-որ բան է փորձում ապացուցել։ Թուլացեք։

22. Մի մեղադրեք մարդկանց և մեղքն էլ ձեր վրա մի վերցրեք՝ զոհի դեր ստանձնելով։

23. Ստեղծեք ինչ-որ մի բան։ Երաժշտություն, պատմություն, ուսուցանող աղյուսակ՝ ինչ-որ բան։ Հնարավոր է ապագայում դա պետք կգա մարդկությանը, կամ թեկուզ պետքական կլինի ձեր մտերիմներին։

24. Երբեք երկար ժամանակով մի մնացեք անցյալում։ Ետ նայելը օգտակար է միայն մեկ դեպքում՝ եզրակացություններ անել և դաս քաղել։

25. Գործեք։ Ձեռքերը ծալած մի նստեք։ Առանց գործողության չի լինում արդյունք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
25 ճշմարտություն, որոնք մենք հասկանում ենք ուշացումով
Այս ԹԵՍՏԸ կբացահայտի Ձեր թաքնված ցանկություններն ու երազանքները