fbpx

Twitter-ը սկսել է ռուսերեն թեգեր հասկանալ

Հանրաճանաչ միկրոբլոգային պլատֆորմ թվիթերը ևս մեկ քայլ կատարեց համակարգի ռուսալեզու օգտվողների համար: Համակարգը սկսել է հասկանալ թեմատիկ նշումները՝ թեգերը (այսպես կոչված հաշթեգ) գրված կիրիլիկով:

Նշումները կամ ինչպես ընդունված է դրանց անվանել՝ թեգերը, որպես կանոն օգտագործվում է նրա համար, որպեսզի Twitter-ի իրար հետ ոչ մի կերպ չկապված օգտվողները կարողանան մասնակցություն ունենալ որոշակի թեմաների քննարկման ժամանակ, կամ հետևել ինչ որ իրադարձության, որը զարգացման փուլում է: [stextbox id=”info”]Որպեսզի ստեղծել կամ էլ օգտագործել արդեն ուրիշների կողմից ստեղծված թեգերը` հարկավոր է միկրոբլոգի հաղորդագրություններում որոշակի բառից առաջ դնել (#) սիմվոլը:[/stextbox]

Ռուսալեզու օգտվողները շատ ոգևորված էին այս նորամուծությամբ: Նորամուծությունից արդեն ժամեր անց միկրոբլոգը պայթում էր ռուսալեզու հաշթեգերով: Հետաքրքրականն այն է, որ ամենապոպուլյար ռուսալեզու հաշթեգը դարձավ ռուսերեն երեք տառից բաղկացած շատ հայտնի հայհոյանքը, բայց չգիտես ինչու հոգնակի թվով գրված:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Twitter-ը սկսել է ռուսերեն թեգեր հասկանալ
Աշխարհի ամենա-ամենաները։ Հետաքրքրաշարժ փաստեր