fbpx

3 հարց, որ ինձ հունից հանում է

Մարդը իր էությամբ ահավոր հետաքրքրասեր արարած է: Իսկ երբ խոսքը վերաբերում է հայերին ապա այս հատկանիշը կրկնապատկվում է, եթե ոչ եռապատկվում կամ քառապատկվում:

Ու հենց այս հետաքրքրասիրությունն է երևի, որ դրդում է մարդուն տալ երբեմն այնպիսի հարցեր, որը իրեն բնավ չի վերաբերում: Մարդիկ սիրում են քթները մտցնել այնտեղ, որտեղ իրենց չի թույլատրվում:

Այս վերջերս սկսել եմ սարսափելի նյարդայնանալ հետևյալ երեք հարցերից, որոնք մարդիկ ուղղում են ինձ՝ հենց այդ վերը նշված հետաքրքրությունից դրդված.

[stextbox id=”custom”]Ինչու՞ չես ամուսնանում [/stextbox]

– այս հարցը ինձ այն աստիճան է սկսել նյարդայնացնել, որ քիչ է մնում սրտի կաթված ստանամ: Այս հարցը տալիս են անխտիր բոլորը՝ ով չի ալարում: Այ մարդ Ձեր ինչ գործ ինչու՞ չեմ ամուսնանում: Ի՞նչ է դնեմ ու իմ ամբողջ կյանքս Ձեզ պատմեմ: Միգուցե ես չեմ ուզում ամուսնանալ: Միգուցե ես սիրուհի ունեմ կամ կապնված եմ ինչ որ աղջկա հետ: Կամ միգուցե առողջական խնդիրներ ունեմ (իհարկե Աստված հեռու պահի, թու-թու-թու):

[stextbox id=”custom”]Էս ինչի՞ ես սենց նիհարել[/stextbox]

– Կողքից լսողը կիմանա ամբողջ կյանքս գեր եմ եղել, ընկերներս էլ ժամանակին ինձ անվանում էին պոնչ: Ախր ես ամբողջ կյանքս եմ այսպիսին եղել՝ + – 1-2 կգ: Կամ քիչ է մնում ասեմ, որ եթե դուք էլ իմ չափ պրոբլեմներ ունենաիք գուցե ինձանից շատ կնիհարեիք:

[stextbox id=”custom”]Ինչու՞ չես սափրվում[/stextbox]

 – էս հարցը նույնպես սարսափելի նյարդայնացնում է ինձ: Այ մարդ Ձեր ի՞նչ գործ: կներեք որ չսափրվելուցս առաջ Ձեզ չհարցրեցի: Կամ միգուցե ես եմ և միրուք եմ ուզում պահել՝ Ձե՞զ պետք է հարցնեմ կարելի է թե չէ:

Ասածս ի՞նչ է. մարդի՛կ, նախ հարցեր տալուց առաջ փորձեք մի փոքր մտածել արդյո՞ք այդ հարցը Ձեզ վերաբերում է, թե ոչ և երկրորդ մի խցկեք Ձեր քթերը այնտեղ, ինչը Ձեզ չի վերաբերում:

[stextbox id=”grey”]Ինձ ճանաչողներին խնդրում եմ այլևս այդպիսի հարցեր ինձ չտաք, նամանավանդ, որ արդեն գիտեք, որ ատում եմ այդ հարցերը:[/stextbox]

Եվ ընդհանրապես մի խառնվեք խնդրում եմ իմ կյանքին: Սա իմ կյանքն է և ինչպես կուզեմ՝ այնպես կապրեմ, ինչ կուզեմ՝ այն էլ կանեմ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
3 հարց, որ ինձ հունից հանում է
13 ամենառոմանտիկ վայրերը սիրո և ամուսնության առաջարկ անելու համար