fbpx

Կանայք սխալմամբ կարծում են, որ այսպիսի վարքը գրավիչ է տղամարդկանց համար

Մարդկությունը ստեղծել է սարքեր և հարմարություններ, որոնք հաղթահարում են ձայնի արագությունը, կարողանում են մարդկանց տեղափոխել լուսնի վրա և օգնում են հաղթահարել մահացու համաճարակները: Բայց մինչ այսօր մենք այդպես էլ չկարողացանք որսալ Լոխնեսյան հրեշին և հասկանալ կանացի տրամաբանությունը: Չխորանալով թեմայի մեջ, ուղղակի թվարկենք մի քանի տարօրինակ վարքագծային մոդելներ, որոնք տիպիկ են կանանց և որոնցով կանայք փորձում են գրավել տղամարդկանց:

1. Նրանք անում են բացարձակ հիմար բաներ

Կանայք չգիտես ինչու հակված են իրենց ձևացնել պակաս խելացի, քան կան իրականում: Սովորական դարձած իմիջ՝ անօգնական և մի փոքր փութագար սիրունիկ, ով ամեն ինչին արձագանքում է կամ մեղմ կամ բարձր ծիծաղով: Ինչ-որ պատճառներով նրանք կարծում են, որ այդպես կարող են գրավել տղամարդու ուշադրությունը և վերածել նրան հմայիչ արքայազնի:

2. Նրանք անմատչելիություն են խաղում

Ոչ մի դեպքում մի պատասխանեք հաղորդագրություններին անմիջապես, իսկ երբ նա հրավիրում է ձեզ դուրս գալ զբոսնելու կամ ռոմանտիկ ընթրիքի, ասեք նրան, որ դուք զբաղված եք: Դուք շա՞տ եք ցանկանում զբոսնել այգում: Նրան հասկացրեք, որ ձեզ մոտ հյուրեր են եկել: Թող նա ավելի մեծ ջանքեր գործադրի, եթե իրոք հետաքրքրված է: Շարունակելով այդ կերպ, կինը ռիսկի է գնում, քանի որ վերջին հաշվով այդպիսի «խաղը» կարող է արքայազնին վերջնականապես զրկել մոտիվացիայից:

3. Նրանք չափազանց համառ են

Ձեզ դո՞ւր է գալիս նայել նրան և լինել նրա կողքին, և այդ պատճառով դուք օգտվում եք յուրաքանչյուր առիթից, որպեսզի հայտնվե՞ք նրա կողքին: Դուք «պատահաբար» բախվում եք նրա հետ առևտրի կենտրոնում կամ այլ վայրերում, օրինակ, իր սիրելի փաբում: Եթե դուք բացահայտ արտահայտում եք սեփական հետաքրքրվածությունը՝ զգույշ եղեք: Անկախ նրանից, թե որքան ուրախ է նա ձեզ, ձեր անընդհատ ներկայությունը նրա կողքին՝ կարող է լրիվ հակառակ արդյունքին բերել: Չնայած ոչ մի աղջիկ չի սիրում լինել մերժված, շատերը նախկինի պես գործում են միևնույն սխալները:

4. Նրանք իրենց ձևացնում են այնպիսի, ինչպիսին չեն իրականում

Շատ կանայք, իմանալով իրենց տղամարդու հետաքրքրությունները, սկսում են իբր նույնպես ակտիվորեն հետաքրքրվել այդ նույն բաներով և զարմացնել նրանց իրենց գիտելիքներով: Լավ խորհուրդ․ եթե դուք այն աղջիկներից մեկն եք, ով պնդում է, որ սիրում է ֆուտբոլ, և դուք նույնիսկ գիտեք Մեսսիի և Ռոնալդուի անունը, բայց նախկինի պես գաղափար չունեք թե որ ակումբում են նրանք խաղում՝ ավելի լավ է մի փորձեք դառնալ ֆուտբոլային ֆանատ: Այդպիսի կանայք հաճախ դառնում են հումորի թեմա, որոնք տղամարդիկ պատմում են իրենց ընկերներին:

5. Նրանք ընտրում են չափազանց դիմահարդարում

Դիմահարդարումը նախատեսված է կանացի գեղեցկությունն ընդգծելու համար, սակայն զուսպ և ոչ կպչուն կերպով: Եվ դա շատ նրբանկատ  խաբեություն է, որը կարող է ներել յուրաքանչյուր տղամարդ: Բայց երբ դուք ծածկում եք դեմքը ինչ-որ նյութի հաստ շերտով, ինչը նմանվում է բետոնի, և արտաքին շեևտն էլ զարդարում եք երփներանգ գույներով և տեքստուրաներով, ապա դա կարող է լրիվ հակառակ էֆեկտն ունենալ: Իրականում դա ուշադրության կորստի  հրաշալի միջոց է, որին դուք այդքան ջանասիրաբար ձգտում եք:

6. Նրանք թաքցնում են իրենց տարիքը

Կարևոր չէ, թե քանի տարեկան է կինը իրականում, կամ ինչ իրավիճակում են նրան դա հարցնում: Բայց համաձայնվեք, որ ոչ ոք չի սիրում լսել այդպիսի հարց՝ հատկապես տղամարդուց: Սակայն ստել նույնպես պետք չէ: Ասեք այնպես ինչպես մտածում եք, ձեզ իրո՞ք կարելի է 18 տալ, եթե ձեր իրական տարիքը կրկնակի անգամ մեծ է: Թե՞ դուք կարծում եք, որ տղամարդիկ դա չեն նկատի:

7. Նրանք փորձում են ետ շրջել անշրջելի պրոցեսները

Շատ մարդիկ ծերանում են նրբագեղ և ազնիվ, հնարավոր է շնորհիվ իրենց գեների: Բայց քիչ չեն այն կանայք, ովքեր նայում են հայելու մեջ և որոշում ամեն ինչ անել, որպեսզի կանգնեցնեն այդ բնական պրոցեսը: Եվս մեկ տիպիկ կերպար․ «հասուն» ներկված շիկահերը, լավ արևայրուք ընդունած, բաց որովայնով և զոռով կրծքկալի մեջ մտցրած կրծքով ձևացնում է, որ ինքը թարմ և երիտասարդ է, քան կա իրականում:

8. Նրանք շատ քիչ են ուտում

Դուք գտննվում եք ռեստորանում․ տղամարդը պատվիրում է հսկայական սթեյք և մի ամբողջ տոննա տապակած կարտոֆիլ, իսկ դուք խնդրում եք բերել աղցան (ցածր կալորիականությամբ, վեգանյան և առանց գլյուտենի): Մեկ խորհուրդ տղամարդկանց, ովքեր հայտնվում են այդպիսի իրավիճակում․ շատ մի բարկացեք, կանայք դա անում են միայն այն պատճառով, որ տղամարդը հավատա, որ ժամանակի ընթացքում նա չի գիրանա: Հետագայում այդ «ծիտիկները» կուլ կտան ավելի մեծ չափաբաժիններ, քան ձերն է:

9. Նրանք փորձում են առաջ բերել տղամարդու խանդը

Զարմանալի է, սակայն շատ կանայք մտածում են, որ տղամարդկանց մոտ խանդ առաջացնելը՝ լավագույն միջոցն է նրա զգացմունքները չափելու համար: Չնայած որոշ դեպքերում դա աշխատում է: Սակայն եթե նմանատաիպ դրվագները հաճախ են կրկնվում, տղամարդիկ կորցնում են իրենց հետաքրքրությունը և շուտ հոգնում: Այնպես որ տեսեք, որ չափը չանցնեք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Կանայք սխալմամբ կարծում են, որ այսպիսի վարքը գրավիչ է տղամարդկանց համար
Ալբերտ Էնշտեյնի 10 «ոսկե» մտքերը