fbpx

Աստղաբանական համատեղելիությունը յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար

Ահա թե ով է ձեզ համապատասխանում ըստ ձեր Կենդանակերպի նշանի։

Երբեմն դուք երկար շփվում եք մարդու հետ, և չնայած այդ ամենին՝ չեք կարողանում ոչ մի կերպ նրան ընդունել։ Իսկ լինում է նաև այնպես, որ անծանոթ մարդը դառնում է ձեզ հարազատ շատ կարճ ժամանակում։ Դա կարելի է բացատրել բնավորության յուրահատկություններով, յուրատեսակ քիմիայով և … աստղաբանական համատեղելիությամբ։ Եվ այսպես,  ահա թե ով է ձեզ համապատասխանում ըստ ձեր Կենդանակերպի նշանի։

Խոյ

Դուք հրաշալի համատեղելի եք Երկվորյակի, Առյուծի, Աղեղնավորի և Ջրհոսի հետ։ Այս մարդիկ չափազանց ակտիվ են, հետաքրքրասեր և համառորեն գնում են դեպի դրված նպատակը, ինչպես և դուք։

Ցուլ

Լավագույն զույգ փնտրեք Խեցգետինների, Կույսերի, Այծեղջյուրների և Ձկների մեջ։ Այս մարդիկ հանգստացնող ազդեցություն են գործում ձեզ վրա։ Նաև կիսում են ձեր ճաշակն ու հայացքները։

Երկվորյակ

Եթե դուք ցանկանում եք մոտ, ինտիմ հարաբերություններ նրա հետ, ում կարող եք վստահել, զուգընկեր ընտրեք Խոյերի, Առյուծների, Կշեռքների և Ջրհոսների մեջ։ Նրանք կտան ձեզ այն, ինչ փնտրում եք, կընդունեն ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք։

Խեցգետին

Սիրեկանի կան ընկերոջ ընտրության հարցում դուք չափազանց ուշադիր եք և այդ դերում ամենից շատ ձեզ համապատասխանում են մարդիկ, ովքեր ծնվել են Ցլի, Կույսի, Կարիճի և Ձկների համաստեղության ներքո։ Ձկները՝ ձեր թուլությունն են։

Առյուծ

Ձեզ գրավում են ուժեղ, ակտիվ և անկախ մարդիկ, ովքեր ծնվել են Խոյի և Աղեղնավորի համաստեղության ներքո։ Ձեր անձի «փափուկ» կողմը համատեղելի է Կշեռքի և Երկվորյակի բարեհամբույր բնավորության հետ։ Որպես ընկեր ընտրեք Առյուծներին։ Իսկ լիարժեք երջանկություն, որքան էլ որ տարօրինակ թվա՝ ձեզ կպարգևեն միայն Ձկները։

Կույս

Կույսերին հարկավոր են մարդիկ, որոնք նման են իրենց, քանի որ նրանք չափազանց սպեցիֆիկ են և ոչ միշտ են ընդունվում բոլորի կողմից։ Սակայն կան նշաններ, որոնք համատեղելի են Կույսերի դժվար բնավորության հետ՝ Ցուլ, Խեցգետին, Կարիճ և Այծեղջյուր։

Կշեռք

Կշեռքների բարեհամբույր բնավորությանը ամենալավը համապատասխանում են նրանք, ովքեր ունեն հումորի զգացում և կարողանում են հարգել Կշեռքների շփվող և բարեհամբույր բնույթը։ Այդ մարդիկ են՝ Երկվորյակները, Առյուծները, Աղեղնավորները և Ջրհոսները։ Կշեռք-Աղեղնավոր համատեղելիությունը՝ ամենաամուրներից է։

Կարիճ

Այս նշանը ընկերական կամ սիրային հարաբերություններում գերադասում է ամեն ինչ կամ ոչինչ։ Կարիճի վստահելի ընկեր կարող են դառնալ Խեցգետիններն ու Կույսերը, իսկ սիրային զուգնկերներ՝ Այծեղջյուրներն ու Ձկները։

Աղեղնավոր

Լավագույն ընկեր բոլորի համար, Աղեղնավորը բոլորից լավ համատեղելի է Խոյերի հետ, սակայն ոչ սիրային, այլ ընկերական հարաբերություններում։ Աղեղնավորի լավագույն ռոմանտիկ զուգընկերներն են՝ Առյուծը, Կշեռքը և Ջրհոսը։

Այծեղջյուր

Երկրային մտածող Այծեղջյուրի համար լավագույն զուգընկեր կլինեն Ցուլն ու Կույսը։ Բացի դրանից նրանք հրաշալի համատեղելի են Կարիճների հետ և շատ են սիրում Ձկներին։

Ջրհոս

Դուք՝ դեպի ձեզ եք ձգում անհաջողությունների, ընտրելով որպես ընկեր նրանց, որոնց հետ համատեղելի չեք։ Ձեր լավագույն ընկերական և ռոմանտիկ հարաբերությունները կկազմվեն Խոյերի, Երկվորյակների, Կշեռքների և Աղեղնավորների հետ։

Ձկներ

Ձկներ, դուք ձեր բոլոր տեսակի հարաբերություններում ծարավ եք հավատարմության և ազնվության։ Դուք հավատում եք հարգանքին և ձեզ ընկեր և սիրեկան ընտրում եք նրան, ով կիսում է ձեր համոզմունքները։ Լավ եք հասկանում Ցլերին, սակայն հրաշալի ժամանակ եք անցկացնում Խեցգետնի, Կարիճի և Այծեղջյուրի հետ։ Առյուծները ձեր թուլությունն են և միայն դուք կարող եք նրանց իսկական երջանկություն պարգևել։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Աստղաբանական համատեղելիությունը յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար
ԹԵՍՏ. 10-ից 3-ն են կարողանում ճիշտ պատասխանել այս գիտելիքներ ստուգող թեստի բոլոր հարցերին: Իսկ դուք կկարողանա՞ք