fbpx

Կենդանակերպի նշաններ․ Ինչպես կփոխվի ձեր անձնական կյանքը 2017-ի վերջին ամիսներին

Անձնական կյանքում բոլորի մոտ գործերը դասավորվում են տարբեր կերպ՝ ինչ-որ մեկը բաժանվում է, ինչ-որ մեկը սիրահարվում, ինչ-որ մեկը վիճում և ինչ-որ մեկը բարիշում: Մենք կպատմենք, թե ինչպես կդասավորվեն ձեր կենդանակերպի նշանի գործերը սիրո մեջ այս տարվա վերջին ամիսներին: Միգուցե ցանկանաք ինչ-որ բան փոխել կամ շտկել:

Խոյ

2017-ի մնացած ամիսները կբարդեցնեն ձեր անձնական կյանքը: Վեճերն ու սթրեսերը կխանգարեն շփմանը մտերիմ մարդու հետ: Ձեզ հարկավոր է ազնվորեն ասել, թե ինչ եք զգում, և ինչում է պրոբլեմը, որպեսզի կարգավորեք նորմալ և արդյունավետ փոխհարաբերությունները:

Ցուլ

Այս ամիսներին դուք կցանկանաք օգնել բոլորին, ում սիրում եք, ընդորում տալով ձեր ամբողջ ուժերն ու աջակցությունը, սակայն դուք դրանից սպառվածություն և հոգնածություն չեք զգա: Հակառակը՝ դուք կզգաք թևեր մեջքին և հաճույք կյանքից: Սակայն ձեզ դժվար կլինի, քանի որ ձեր օգնությանը շատերն են սպասում:

Երկվորյակ

Տարվա վերջին ամիսներին տաղտկություն և ձանձրույթ կզգաք անձնական կյանքում, բայց դա միայն այն պատճառով, որ նախկին ամիսները շատ բուռն ու հետաքրքիր էին: Սակայն կյանքը չի կարող միշտ հմայող և հիասքանչ լինել՝ այնպես որ գնահատեք հանգստությունը և մինչև տարվա վերջ հաճույք ստացեք հասարակ բաներից:

Խեցգետին

Օդը լցված է սիրով, այդ պատճառով մի անհանգստացեք ապագայի համար, այլ ուղղակի վայելեք այն զգացմունքները, որոնք ձեզ այժմ շրջապատում են: Դուք կլինեք ակտիվ և ամեն ինչին կվերաբերվեք էնտուզիազմով, բայց հենց սկսեք կասկածել, այդ հաճելի էներգիան կանհետանա: Վստահ եղեք ձեր վրա և այն զգացմունքի վրա, որը հիմա ծնունդ է առնում:

Առյուծ

Վերջին ժամանակներս դուք զգում էիք ձեր էմոցիոնալությունը և անինքնավստահությունը, ինչի պատճառով էլ տուժեց անձնական կյանքը: Այժմ ամեն ինչ կարգավորվում է, և դուք անպայման հավասարակշռություն կզգաք՝ դադարելով պարզաբանել և ինչ-որ բան փնտրել ձեր մեջ և թույլ տալով ձեզ այնպիսի սեր, որը ձեզ դուր է գալիս:

Կույս

Տարվա վերջին ամիսներին դուք ձեզ ճնշված կզգաք: Աշնան սկիզբը ձեզ նոր ծանոթություններ բերեց, հետևաբար, թույլ չտաք որպեսզի հին հարաբերությունները ազդեն ձեր կյանքի նորի վրա: Եվ իհարկե, մի համեմատեք այն, ինչ եղել է նախկինում և այժմ, քանի որ անցյալը կարող է վնասել ապագային, որը դեռևս տեղի չի ունեցել:

Կշեռք

Վերջին մի քանի ամիսները անհաջողություններ բերեցին ձեր անձնական կյանքում և դա մի մեծ թեստ էր ձեր և ձեր զուգընկերոջ համար: Այն բանի հետ մեկտեղ, երբ ամեն ինչ կսկսի կարգավորվել, դուք ձեզ մոտ կզգաք այն մարդկանց, ովքեր օգնել են ձեզ հաղթահարել այդ դժվարին փուլը:

Կարիճ

Վերջին ժամանակները հաջողությունը ուղեկցում է ձեզ՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ընդհանուր կյանքում: Քանի դեռ ձեր էներգիան գտնվում է գագաթնակետին՝ ուրախացեք, վայելեք կյանքը և ստացեք նոր ինֆորմացիաներ: Սերը ձեզ համար այժմ կապված կլինի բացահայտումների հետ, այդ պատճառով թույլ տվեք հետազոտել այն առանց ամոթի խայթի:

Աղեղնավոր

Դուք կզգաք, որ ամեն ինչ չէ, որ կարող եք կառավարել ձեր կյանքում, հատկապես այն, ինչը վերաբերում է սիրուն: Պատահում են սրտի տրոփյուններ, տեղի են ունենում սխալներ, իսկ իրադարձություններն ընթանում են ոչ այնպես, ինչպես դուք էիք ծրագրել: Բայց այդ ամենի հետ մեկտեղ, թույլ մի տվեք ձեզ ամբողջությամբ կորցնել կառավարումը սեփական կյանքի հանդեպ:

Այծեղջյուր

Մնացած ամիսներին սիրո առումով դուք ձեզ մի փոքր հուսահատված կզգաք: Փորձերի պատճառով կուտակվել է հոգնածություն, և դուք զգում եք, որ ժամանակն է կանգ առնել: Հնարավոր է, որ դա է ճիշտը, ուղղակի ապրեք հաճույքի համար, իսկ եթե սերը հանկարծակի վրա հասնի, մի փակեք նրա առաջ դուռը:

Ջրհոս

Երևում է, որ վերջին ժամանակներում ձեր փոխարեն այլ մարդիկ են որոշումներ կայացնում, բայց ահա 2017-ի մնացած ամիսներին, դա ուղղակի չի կարելի թույլատրել՝ հատկապես անձնական հարցերում: Դուք պետք է հանդիպեք նրանց հետ, ովքեր ձեզ դուր են գալիս, այլ ոչ թե ժամադրվել նրանց հետ, ում հետ չես ցանկանում՝ ամեն ինչ շատ պարզ է: Դուք չեք կարող ձեզ պահել այնպես, ինչպես կցանկանային ուրիշները, այդ պատճառով կենտրոնացեք նրա վրա, թե ինչ եք ուզում դուք:

Ձկներ

Վերջին ժամանակներս սիրո հարցում դուք մի փոքր շփոթված ու կորսված էիք ձեզ զգում, բայց փոխարենը այժմ դուք գտնում եք ձեր ճանապարհը: Թափառումները թույլ տվեցին ձեզ հասկանալ, թե ինչ եք հատկապես փնտրում: Եվ այժմ, երբ դուք դա գիտեք, ձեզ մոտ վերադառնում է վստահությունը: Գործելու ժամանակն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշաններ․ Ինչպես կփոխվի ձեր անձնական կյանքը 2017-ի վերջին ամիսներին
Ահա թե ինչ տեսք ունի մեր մոլորակը տիեզերքից. ՆԱՍԱ-ի 10 լավագույն կադրերը