fbpx

Դժվարություններ հարաբերություններում ըստ կենդանակերպի նշանի

Յուրաքանչյուր կենդանակերպի նշան ունի իր տարօրինակությունը բնավորության մեջ, որը բավական դժվարեցնում է հարաբերությունները, քանի որ ոչ բոլոր զուգընկերները կարող են դիմանալ և համակերպվել իր ընտրյալի որոշակի մարդկային որակների հետ: Իսկ ձեր բնավորության մեջ ի՞նչը հատկապես կարող է սպանել յուրաքանչյուր զգացմունք ձեր հանդեպ:

Խոյ

Դուք չեք սիրում առօրյա միապաղաղությունը և հեշտությամբ ընկնում եք տաղտկության մեջ, երբ կյանքը դառնում է սովորական: Մոտ մարդը զգում է, որ ձեզ բավարար չէ իր ընկերակցությունն ու սերը, նույնիսկ երբ նա անում է ամեն հնարավոր բան, որպեսզի իր Խոյը երջանիկ լինի: Եվ դա շատ հոգնացուցիչ է հարաբերություններում:

Ցուլ

Ցլի կամակորությունը բարդացնում է կյանքը իր կողքին: Դուք չեք ցանկանում գնալ փոխզիջումների և միշտ պնդում եք ձեր տեսակետը: Ինչն ավելի վատ է՝ դուք նույնիսկ հրաժարվում եք նստել բանակցությունների սեղանի շուրջ և ընդունել փոխզիջումային որոշում, որը ընդունելի կլինի բոլորի կողմից:

Երկվորյակ

Դուք խուսափում եք որոշումներ կայացնելուց և գերադասում եք, որպեսզի ձեր կողքին գտնվող մարդը ձեր փոխարեն որոշումներ կայացնի՝ թե որտեղ պետք է ճաշեք, ինչ ներկայացում դիտեք կամ որտեղ պետք է նշեք հոբելյանը: Դուք ուղղակի երբեք չեք իմանում, թե ինչ եք ցանկանում: Զուգընկերը ստիպված է որոշել երկուսի փոխարեն, քանի որ դուք չեք ցանկանում որոշում ընդունելու պատասխանատվություն վերցնել ձեզ վրա:

Խեցգետին

Դուք չափազանց ճիշտ եք՝ երբեք չեք բղավում, չեք բողոքում և և ամեն ինչում համաձայնվում եք ձեր զուգընկերոջ հետ: Իրականում նա կցանկանար լսել ձեր կարծիքը, իմանալ, թե ինչ կա ձեր մտքում, այլ ոչ թե ընդունել ձեր աննվերջ զոհողությունները հանուն իրեն և հանուն ձեր հարաբությունների:

Առյուծ

Դուք չափազանց շատ եք անհանգստանում, թե ինչ են ուրիշները մտածում ձեր մասին: Ընկերների կամ ընտանիքի մոտ դուրս գալուց առաջ դուք հրահանգավորում եք ձեր զուգընկերոջը, թե ինչ և ինչպես խոսի, որպեսզի իբր ձեզ չխայտառակի: Առյուծը առավել կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչպիսի տեսք ունեն հարաբերությունները կողքից, այլ ոչ զուգընկերոջ հարմարավետության տեսանկյունից:

Կույս

Դուք պաշտպանվում եք և ձեր շուրջը պարիսպներ եք կառուցում, կատակում եք լուրջ իրավիճակներում և ծաղրում եք ձեր պրոբլեմները՝ փոխարեն դրանք լուրջ քննարկել և լուծել: Այդ սարկազմը օգնում է ձեզ չափազանց մոտ չթողնել մարդկանց և չցուցադրել ձեր խոցելիությունը: Սակայն հարաբերություններում դա կործանիչ է:

Կշեռք

Դուք խանդոտ եք, կասկածամիտ և չեք վարանում թաքուն հետևել զուգընկերոջ սոցիալական ցանցերի և անձնական հաղորդագրություններին: Դուք չեք կարողանում հավատալ, որ ձեզ չեն պատրաստվում խաբել և ցավ պատճառել, նույնիսկ եթե զուգընկերը շատ անգամներ է ապացուցել իր հավատարմությունը:

Կարիճ

Դուք ոչ մեկին չեք վստահում և բոլոր ձեր գաղտնիքները պահում եք ձեր մեջ: Բացվել ձեր զուգընկերոջ առաջ՝ ձեզ համար հեշտ չէ և նույնիսկ տանջալից է: Ձեզ թվում է, որ նա չի ընդունի ձեզ ձեր անցյալի համար և կսկսի մեղադրել: Այդ պատճառով Կարիճին ավելի լավ է լռել, քան խիզախել և խոսել զուգընկերոջ հետ:

Աղեղնավոր

Դուք վախենում եք պարտավորություններից և սովորել եք միայնությանը, ցույց չեք տալիս ձեր զգացմունքները և զուգընկերոջը մոտ չեք թողնում, որպեսզի նա ձեզ չցավեցնի: Դուք թաքցնում եք, որ իրականում սիրելի մարդու համար ավելի շատ եք անհանգստանում, քան ցույց եք տալիս:

Այծեղջյուր

Բոլոր էմոցիաները պահում եք ձեր մեջ և տառապում եք լուռ, չցանկանալոց թուլություն ցուցադրել զուգընկերոջ մոտ: Ձեզ համար ավելի թանկ և մոտ է սառը, ինքնուրույն և վճռական մարդու իմիջը: Դուք չեք անկեղծանում մտերիմների հետ և չեք կիսվում ձեր զգացմունքներով և մտքերով, քանի որ գտնում եք, որ ձեզ ոչ ոք չի օգնի:

Ջրհոս

Դուք կարող եք հեշտությամբ, առանց զգուշացման փոխել պլանները, կամ սխալ գործել և ներողություն չխնդրել: Դուք մտածում եք, որ ձեզ միևնույն է կներեն, չնայած ինքներդ մարդկանց վերաբերվում եք կողմնակալ և չեք ցանկանում հարաբերություններում նույնքան ներդրում ունենալ, որքան որ սպասում եք զուգընկերոջից:

Ձկներ

Դուք չափազանց դրամատիզացնում եք և ընտրում եք իրադարձության զարգացման վատագույն տարբերակը: Ձկները կարող են փոքրիկ թերությունները վերածել հսկայական պրոբլեմի, և փոխարենը քննարկեն իրավիճակը, քանի դեռ այն դուրս չի եկել կառավարելի սահմաններից՝ նրանք բարկանում եմ մտերիմ մարդկանց վրա: Ձեր կասկածամտությունն ու տագնապայնությունը՝ շրջապատող մարդկանց վրա լավ չեն ազդում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Դժվարություններ հարաբերություններում ըստ կենդանակերպի նշանի
Կենդանակերպի ԹՈՓ 5 նշան, ովքեր օժտված են ամենաուժեղ ինտուիցիայով