fbpx

Ժամանակի արժեքը

Ժամանակը ամենաթանկարժեք բանն է, որ մենք ունենք։ Շատ քչերն են հասկանում, թե որքան կարևոր է կարողանալ գտնվել «Այստեղ և հիմա» պահին, քանի որ մենք սովոր ենք ապրել ունայնության մեջ։ Երբեմն կյանքը ցույց է տալիս, որ ժամանակը անողոք է և այն պետք է գնահատել։

Ժամանակի կարևորությանը և արժեքին վերաբերող այս տողերը Ձեզ կսովորեցնեն վայելել կյանքի ամեն մի վայրկյան.

Որպեսզի հասկանաք տարվա արժեքը՝ … հարցրեք ուսանողին, ով կտրվել է վերջին քննությունից։

Որպեսզի հասկանաք ամսվա արժեքը՝ …  հարցրեք մորը, ում մոտ տեղի է ունեցել վաղաժամ ծննդաբերություն։

Որպեսզի հասկանաք շաբաթվա արժեքը՝ … հարցրեք շաբաթաթերթի խմբագրին։

Որպեսզի հասկանաք մեկ օրվա արժեքը՝ … հարցրեք նրան, ում միակ եկամուտի աղբյուրը փոքրիկ աշխատավարձն է և ով ունի վեց երեխա։

Որպեսզի հասկանաք մեկ ժամվա արժեքը՝ … հարցրեք սիրահարին, ով անհամբերությամբ սպասում է հանդիպմանը։

Որպեսզի հասկանաք մեկ րոպեի արժեքը՝ … հարցրեք այն մարդուն, ով ուշացել է գնացքից։

Որպեսզի հասկանաք մեկ վայրկյանի արժեքը՝ … հարցրեք այն մարդուն, ով ավտովթարի է ենթարկվել։

Որպեսզի հասկանաք մեկ միլիվայրկյանի արժեքը՝ … հարցրեք Օլիմպիական խաղերի մասնակցին, ով նվաճել է արծաթե մեդալ։

Գնահատեք ամեն մի ակնթարթը, չէ՞ որ մենք հնարավորություն չունենք այն ապրել ևս մեկ անգամ։ Ժամանակը՝ անգին է…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag