Էթիկետը՝ սահմանված կանոններ են, որոնք որոշում են, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել այս կամ այն իրավիճակում: Այլ կերպ ասած՝ դա սոցիալական նորմերի ընդունումն է: Ժամանակակից աշխարհում դրանցից շատերը համարվում են հնացած, սակայն վարվեցողության կանոններին հետևելը միշտ լավ տպավորություն է թողնում, իսկ դրանց իմացությունը օգտակար կլինի հանդիսավոր միջոցառման մասնակցելիս:
Երբեք չես իմանա, իսկ միգուցե վաղը Անգլիայի թագուհին Ձեզ հրավիրի ընթրիքի:
Ահա մի քանի ժամանակի կողմից փորձված էթիկետի կանոններ, որոնք կօգնեն սոցիալական փոխաղզդեցությունը դարձնել ավելի ներդաշնակ:
1. Եթե Ձեզ հրավիրում են միջոցառման, համոզվեք, պարտադի՞ր է արդյոք ձեր ներկայությունը:
2. Եթե դուք ընդունել եք հրավերքը՝ եղեք ճշտապահ, պետք չէ ասել հայտնի «հնարավոր է մի փոքր ուշանամ» արտահայտությունը: Ժամանեք ճիշտ ժամանակին:
3. Հյուր կամ երեկույթի գալով, միշտ ձեզ հետ նվեր ունեցեք: Լավագույն լուծումներ են՝ գինի և աղանդեր: Եթե տանը փոքրիկ երեխաներ կան՝ նրանց համար նույնպես որևէ բան վերցրեք ձեզ հետ:
4. Մուտքի ժամանակ ողջունելու ֆորմատը՝ համբույր, գրկախառնություն, ձեռքսեղմում և այլ հարգանքի նշաններ, որոշում են տարիքով ավելի մեծ հյուրերը:
5. Սեղանի շուրջ գործում են սովորական օրենքները: Կերեք նույն տեմպով, ինչ ուրիշները:
6. Խոսակցությունների ընթացքում ավելի լավ է խուսափել որոշակի անհարմար թեմաներից: Մի բարձրացրեք ձայնը, որպեսզի զրույցն ավելի հարմարավետ լինի բոլոր ներկաների համար:
7. Ուտելու ժամանակ՝ անձեռոցիկը տեղադրեք ծնկներին, իսկ ուտելուց հետո՝ ափսեի ձախ կողմում: Իր հերթին գդալ, պատառաքաղ, դանակը դնում են ափսեի մեջ, այլ ոչ թե ափսեի կողքը՝ սեղանին:
8. Բջջային հեռախոսները՝ դանակ-պատառաքաղ չէ, սեղանը դրանց տեղը չէ: Ընթրիքի ժամանակ ավելի լավ է ընդհանրապես չօգտագործել հեռախոսը:
9. Հյուրեր ընդունելուց ուշադիր եղեք, որպեսզի սեղանի չափսերը համապատասխանեն հրավիրված մարդկանց քանակին: Սփռոցը պետք է անթերի լինի:
10. Ամանները՝ պետք է լինեն նույն հավաքածուից: Հարկավոր է բոլոր ամաններն ու այլ պարագաները ընտրել նույն նյութից և նույն գույներով:
11. Եթե մենյույում 2 կերակրատեսակ է և 2 սկզբունքորեն տարբեր գինիներ, ամեն հյուրի համար տեղադրեք հավելյալ բոկալ: Չմոռանաք նաև ջրի բաժակների մասին:
12. Ընդունելով հյուրերին, միշտ անմիջապես ողջունեք եկողներին, առաջարկեք օգտվել լոգասենյակից՝ լվացվելու, սանրվածքն ուղղելու կամ դիմահարդարման համար:
13. Եթե հյուրերի մեջ կան անծանոթ մարդիկ, նրանց ամպայման պետք է ներկայացնել մեկմեկու: Կանանց ծանոթացնում են առաջին հերթին, անպայման կոչելով ամբողջական անունով:
14. Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ չի տրվում ստուգել կամ անցկացնել դիմահարդարումը զրույցի ընթացքում կամ սեղանի շուրջ, իսկ տղամարդկանց՝ սանրվել, ձեռք տալ մազերը կամ մորուքը:
15. Շնորհակալություններ․ եթե դուք հյուր եք, «շնորհակալություն» ասեք տիրոջը, և հնարավորության դեպքում մնացածին, ում հետ զրուցել եք՝ հետաքրքիր զրույցի համար: Միջոցառման տերը պետք է շնորհակալություն հայտնի բոլոր հյուրերին, նշելով, որ հենց նրանց ներկայությունը դարձրեց միջոցառումը յուրահատուկ:
Կարելի է եզրակացություն անել, որ այս կանոնները բավական տրամաբանական են և պետքական կլինեն յուրաքանչյուրին: Իսկ դուք գիտե՞ք և օգտագործո՞ւմ եք էթիկետի այլ կանոններ: