fbpx

Քենիայի վայրի անտառներում հայտնաբերել են երկու բացարձակ սպիտակ ընձուղտի (+տեսանյութ)

Այս հիասքանչ, սպիտակ ընձուղտներին՝ մորը և դստերը, վերջերս հայտնաբերել են Քենիայում: Նրանք նման չեն այն ընձուղտներին, որոնց սովորաբար տեսնում ենք «Դիսքավերի» հեռուստաալիքի հաղորդումներում: Այս ընձուղտներն ունեն սպիտակ գունավորում: Քենիական վայրի անտառների ֆոնին՝ զույգը ուղղակի հիասքանչ տեսք ունի:

Սպիտակ գույնը պայմանավորված է բացառիկ գենետիկական շեղմամբ, որ կոչվում է «լեյցիզմ»: Ավելի պարզ ասած՝ դա յուրահատուկ գեն է, որը նվազեցնում է պիգմենտների առաջացումը: Լեյցիզմ հանդիպում է ոչ միայն ընձուղտների, այլ նաև այլ կենդանիների մոտ՝ օրինակ, Տանզանիայում տեսել են սպիտակ առյուծների, Ավտրալիայում զբոսաշրջիկները հանդիպել են ամբողջովին սպիտակ կենգուրուների:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Նրանք, ում հաջողվել է սեփական աչքերով տեսնել ընձուխտներին, խոստովանում են, որ երկարավիզ այս կենդանիները ուղղակի հիասքանչ են: Նույնիսկ չկասկածեք՝ նրանք 100% իրական են և այստեղ չկա ոչ մի կաթիլ ֆոտոշոփ: Համոզվելու համար ուղղակի դիտեք տեսանյութը:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Քենիայի վայրի անտառներում հայտնաբերել են երկու բացարձակ սպիտակ ընձուղտի (+տեսանյութ)
Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է ձեր մասին, նույնիսկ եթե դուք բաժանվել եք. 10 նշան