fbpx

Վերջին 30 տարում միջատների քանակը նվազել է 80%-ով: Սա էկոլոգիական Արմագեդոն է կամ սննդային շղթայի աղետ

Գիտնականները զգուշացնում են. մոլորակին սպասվում է էկոլոգիական Արմագեդոն և սննդային շղթայի աղետ, քանի որ 30 տարում թռչող միջատների քանակն աշխարհում նվազել է 80%-ով։

Իրականում դա բոլորն են վաղուց արդեն նկատում։ Այսպես օրինակ, Մեծ Բրիտանիայի վարորդները նշում են ճանճերի, մոծակների, կրետների և ճպուռների քանակի նվազման մասին, որոնք խցանում էին իրենց ավտոմեքենաների ռադիատորները։ Նույնպիսի տենդեցներ նկատվում է նաև ամբողջ աշխարհում։

«Մենք շատ ենք անհանգստացած այն բանով, որ մեր շուրջը ավելի ու ավելի քիչ միջատներ ենք տեսնում։ Տաք ամառային գիշերներին՝ մենք միշտ տեսնում էինք մեծ քանակությամբ միջատներ լուսատուների շուրջը, իսկ հիմա նայեք՝ միջատներ գրեթե չկյան», – ասում է ոչ առևտրային էկոլոգիական խմբի գործադիր տնօրեն Սքոթ Բլեքը Washington Post-ին հարցազրույց տալիս։

Գերմանիայից մի խումբ հետազոտողներ, չհավատալով սեփական աչքերին, ամեն ինչ փորձել են չափել մաթեմատիկորեն։ Նրանք 63 արգելոցում օգտագործել են միջատներ որսալու կպչուն թակարդներ, իսկ հետո մանրակրկիտ կշռել հավաքված կենսազանգվածը՝ կառուցելով ժամանակի ընթացքում կենսազանգվածի նվազման գրաֆիկ։

Այսպիսով, վերջին 27 տարում միջատների նվազման միջին քանակը՝ 76% է, ընդորում ամենավատ իրավիճակը ամառային ժամանակահատվածում է՝ նվազել է մինչև 82%։

Նմանատիպ արդյունքներ գրանցվել են նաև այլ հետազոտական խմբերի կողմից։

Սիսսեկյան համալսարանի պրոֆեսոր Դեյվ Գուլսոնը The Guardia-ին տված հարցազրույցում ասում է.

«Միջատները կազմում են մոլորակի ամբողջ կյանքի մոտ երկու երրորդը։ 2/3-ի 82%-ը մեղմ ասած՝ զգալի է։

Աշխարհի բուսական կյանքի 80%-ը բազմանում է, օգտագործելով փոշոտումը, որում միջատներին տրված է գլխավոր դերը։ Մարդկային սննդակարգի 50-ից 90%-ը կազմված է անմիջապես ծաղկող բուսատեսակներից։ Եթե մենք կորցնենք միջատներին՝ ամեն ինչ կփլուզվի։ Նույնիսկ ավելի վատ։

Միջատները՝ կարևոր փոշոտողներ են, և առանց դրանց որոշ բույսեր կանհետանան։ Նաև միջատները օրգանական նյութերի՝ ընկած տերևների, չորացած ճյուղերի, մահացած օրգանիզմների գլխավոր քայքայիչներն են։ Առանց միջատների՝ աշխարհը լի կլինի փտող մարմիններով։ Եվ դա կլինի իսկական Արմագեդոն»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Վերջին 30 տարում միջատների քանակը նվազել է 80%-ով: Սա էկոլոգիական Արմագեդոն է կամ սննդային շղթայի աղետ
ԹԵՍՏ․ Ընտրեք հոգևոր կենդանուն և ստացեք Ձեզ ուղղված հաղորդագրությունը