fbpx

Առողջության առումով կանացի սեռի 10 առավելություն

Կանանց հաճախ անվանում են թույլ սեռ: Բայց մի՞թե դա իրոք այդպես է: Որովհետև եթե հավատանք գիտնականներին, կանայք ունեն բազմաթիվ առավելություններ ի համեմատ տղամարդկանց, եթե խոսքը վերաբերում է առողջությանը: Եկեք տեսնենք ինչ առավելություններ են դրանք:

1. Կանայք համեմատաբար ավելի երկար են ապրում

Վիճակագրությունը պնդում է, որ կանանց կյանքի միջին տևողությունը զգալիորեն գերազանցում է տղամարդկանց կյանքի միջին տևողությանը, և այդպես է եղել միշտ:

Այդ տարբերության հստակ պատճառը հայտնի չէ՝ գիտնականներն ասում են, որ կանայք ավելի քիչ են հիվանդանում սրտանոթային հիվանդություններով, որը համարվում է մահացության հիմնական պատճառը: Նաև դա կարող է արդյունք լինել այն բանի, որ կանայք կապ են պահում ընկերների և հարազատների հետ, իսկ այդպիսի շփվողականությունը նպաստում է երկարակեցությանը:

2. Կանայք շատ ավելի թեթև են տանում ցավը

Ասում են, որ տղամարդիկ կարողանում են դիմանալ ցավին: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: Պարզվում է կանայք շատ ավելի քիչ զգայուն են ցավի հանդեպ և դա գիտականորեն հաստատված փաստ է: Գիտնականները գտնում են, որ բնությունը կնոջը օժտել է այդ հատկությամբ ոչ հենց այնպես՝ ավելի ցածր ցավային շեմը օգնում է կնոջը ավելի հեշտ տանել ծննդաբերությունը:

3. Կանայք ավելի քիչ են հակված գլխի և պարանոցի քաղցկեղի

Վիճակագրությունը չի ստում՝ տղամարդիկ տառապում են գլխի և պարանոցի չարորակ ուռուցքից 2-3 անգամ ավելի հաճախ, քան կանայք: Բժիշկները գտնում են, որ քաղցկեղի այդպիսի ընտրողականության պատճառը թաքնված է վնասակար սովորույթների մեջ, չէ՞ որ ուժեղ սեռը ավելի հաճախ է օգտագործում ալկոհոլ և ծխախոտ, որոնք էլ համարվում են այդ հիվանդության պատճառներից մեկը:

4. Հասուն կանայք ավելի քիչ են հիվանդանում մելանոմայով

Մինչև 45 տարեկան կանանց մոտ մելանոմայի զարգացման շանսերն ավելի մեծ են, քան նույն տարիքային խմբի տղամարդկանց մոտ: Հետազոտողները դա կապում են կանանց արևայրուք ընդունել սիրելու հետ: Բայց եթե մենք նայենք բարձր տարիքային խմբի վիճակագրությանը, ապա այստեղ պատկերը լրիվ հակառակն է՝ 45 տարեկանից բարձր կանայք մելանոմայով հիվանդանում են զգալիորեն ավելի քիչ:

5. Կանանց հոտառությունն ավելի սուր է, քան տղամարդկանցը

Վերջին հետազոտությունները համոզիչ կերպով ցուցադրեցին, որ կանանց մոտ հոտային զգացողության համար պատասխանատու ուղեղի հատվածում՝ շնչառական սոխուկում կա 50% ավելի շատ բջիջ: Գիտնականները հստակ չգիտեն, թե ինչու է այդպես վարվել բնությունը: Որոշները գտնում են, որ այդպիսի հոտառությունը կանանց օգնում է զուգընկեր ընտրելիս ավելի լավ զգալ ֆերոմոնը: Մյուսները պնդում են, որ այդպիսի սուր հոտառությունը տրվել է գեղեցիկ սեռին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել երեխաներին վարակներից:

6. Կանանց մոտ առկա է ավելի շատ լավ խոլեստերին

Լավ խոլեստերինը կարևոր դեր է խաղում սրտի առողջության պահպանման գործում, հատկապես տարեց հասակում:

7. Կանացի հիշողությունն  ավելի լավն է, քան տղամարդկայինը

Պարզվում է հիշելու ունակությունը կանանց մոտ ավելի լավ է զարգացած, քան տղամարդկանց մոտ: Ինչո՞ւ է այդպես՝ դեռևս հայտնի չէ: Տարբերակներից մեկն այն է, որ տղամարդիկ ավելի հակված են հիպերտոնիայի և սրտանոթային հիվանդությունների:

8. Գեղեցիկ սեռը պակաս է հակված ալկոհոլիզմին

Շատ հետազոտողներ միակարծիք են այն հարցում, որ ալկոհոլիզմով հիվանդանալու ռիսկը տղամարդկանց մոտ 2 անգամ ավելի բարձր է, քան կանանց մոտ: Պարզվում է, դա կապված է այն բանի հետ, որ տղամարդկանց մոտ ի պատասխան ալկոհոլին սկսում է արտադրվել դոֆամին՝ երջանկության հորմոն: Իսկ կանայք ալկոհոլային խմիչքներ հիմնականում խմում են առիթից առիթ, որպեսզի բթացնեն սթրեսը: Եվ հենց այդ պատճառով, ալկոհոլիզմով հիվանդանալու հավանականությունը նրանց մոտ ցածր է:

9. Ավելորդ քաշի դեպքում կանանց մոտ որովայնի շրջանում ավելի հազվադեպ են առաջանում ճարպեր

Ճարպային գոյացությունները կանանց մոտ ավելի հաճախ առաջանում են հետույքի, ոտքերի և ձեռքերի շրջանում: Ինչո՞ւ է դա կարևոր: Որովհետև դա օգնում է կնոջը լինել ավելի առողջ: Որովայնի շրջանում ճապերի գոյացումը վտանգավոր է, քանի որ ներքին օրգանների շուրջը գոյանում են ճարպեր, որն էլ հղի է տարատեսակ հիվանդություններով:

10. Եվ վերջապես՝ կանայք ավելի քիչ են հակված ինֆարկտի

Սրտային անբավարարվածության ռիսկը տղամարդկանց մոտ տաս տարի ավելի շուտ է ի հայտ գալիս, քան կանանց մոտ: Այստեղ մեծ դեր է խաղում ոչ միայն խոլեստերինի մակարդակը, այլ նաև այն, որ կանայք ավելի ուշադիր են իրենց առողջության նկատմամբ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Առողջության առումով կանացի սեռի 10 առավելություն
Զվարճալի մուլտֆիլմ ձկնիկի և կարթի մասին