fbpx

Արժեքավոր կյանքի խորհուրդ Ձեր կենդանակերպի նշանի համար

Ի՞նչ է Ձեզ ամենից շատ հարկավոր տվյալ պահին լսել որպես կյանքի խորհուրդ՝ ելնելով Ձեր կենդանակերպի նշանից:

Խոյ

Որոշումներ մի կայացրեք, քանի դեռ մի լավ ծանրութեթև չեք արել: Խոյը սիրում է որոշումներ կայացնել շատ արագ, նրան ղեկավարում է անհամբերությունը կամ իմպուլսը: Ռիսկը հաճախ արդարանում է, սակայն նույնիսկ ռիսկի դիմող մարդիկ մի լավ մտորում են բոլոր պլյուսների և մինուսների մասին՝ նախքան ընտրություն կայացնելը և ինչ-որ բան որոշելը:

Ցուլ

Ցուլը սպասում է, որ իրեն կվերաբերվեն նույն կերպ, ինչպես ինքն է վերաբերվում մարդկանց: Սակայն այդպես պատահում է միայն իդեալական աշխարհում: Կարելի է նվիրաբերել սեփական սիրտը, սակայն մարդիկ դա չեն գնահատի և կկոտրեն այն: Դա չի նշանակում, որ Ցուլը պետք է իրեն հեռու պահի շրջապատից, շարունակեք սիրել մարդկանց, և հատկապես «Ձեր» մարդը հաստատ կարձագանքի:

Երկվորյակ

Դուք չափազանց սրտին մոտ եք ընդունում մարդկանց կարծիքը ձեր մասին: Միայն Դուք կարող եք իմանալ, թե ինչն է Ձեզ երջանիկ դարձնում և ինչպես եք ցանկանում ապրել մնացած կյանքը: Միշտ լսեք ինքներդ Ձեզ, եթե նույնիսկ Ձեր տեսլականը չի համընկնում շրջապատի կարծիքի հետ: Դուք այստեղ չեք, որպեսզի մարդկանց քմահաճույքով շարժվեք, այլ այստեղ եք Ձեր սեփական երջանկության և հաջողության որոնման համար:

Խեցգետին

Կյանքը լի է դժվարություններով և հաճախ այն Ձեզ փակուղի է տանում: Խեցգետինները խոչընդոտները հաղթահարելու համար պետք է օգտագործեն իրենց ուժեղ կողմերը: Չի կարելի ստիպել մարդկանց իրերին նայել Ձեր իսկ աչքերով, բայց կարելի է սեփական կյանքի պատասխանատվությունը վերցնել սեփական ձեռքերը: Բացի դրանից, մարդիկ Ձեր կարեկցող սրտի, մասնակցության և ուշադրության կարիքն ունեն:

Առյուծ

Առյուծները սիրում են համեմատել իրենց և իրենց ձեռքբերումները ուրիշների հետ և դա հաճախ պատճառ է դառնում նրանց վատ տրամադրության և դեպրեսիայի: Սովորեք սիրել սեփական կյանքը, օգտագործեք լավատեսությունը և հավատը սեփական ուժերի հանդեպ՝ նպատակին հասնելու համար: Իսկ նպատակները դրեք հարցնելով սեփական սրտին և ինտուիցիային՝ մի համեմատվեք շրջապատի մարդկանց հետ:

Կույս

Կույսերը սիրում են ստեղծել իրենց համար կուռքեր և գնալ զոհողության հանուն իրենց այդ ընտրության: Դուք ունեք մեծ սիրտ, սակայն թույլ մի տվեք, որ մարդիկ օգտվեն դրանից, սովորեք հստակ գծանշել սեփական սահմանները և բաժանվեք բոլոր նրանցից, ովքեր չեն հարգում դա: Դուք արժանի եք ամենալավին և չհամաձայնվեք դրանից պակասին:

Կշեռք

Կշեռքները կարող են միաժամանակ մի քանի բանով զբաղվել, իսկ նրանց ուղեղը աշխատում է մեծ արագությամբ: Դադար վերցրեք, նայեք Ձեր ներսը և որոշեք, թե հատկապես ի՞նչ եք ցանկանում, ինչպե՞ս եք ցանկանում գումար վաստակել և ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա կյանքը: Միգուցե Ձեզ դուր չի գալիս գնալ սովորական աշխատանքի, այդ դեպքում գնացեք ռիսկի և դարձեք ձեռնարկատեր և շատ շուտով կտեսնեք արդյունքները:

Կարիճ

Կարիճներն օժտված են կրեատիվությամբ, որն օգնում է նրանց հասնել հաջողությունների: Ամեն դեպքում նրանք նայում են շրջապատին, սեփական բնազդներին վստահելու և առաջ շարժվելու փոխարեն՝ սպասում են գնահատականի: Ձեզ պետք չէ սպասել ոչ սովորական լինելու թույլատվություն ստանալու համար, «այրիր» աշխարհը քո ստեղծագործական ձիրքով և շուրջբոլորը կախարդական կերպով կկերպարանափոխվի:

Աղեղնավոր

Աղեղնավորն օժտված է ազարտային բնույթով, նա սիրում է արկածներ և եթե ինչ-որ բան այնպես չի գնում, ինչպես ինքն է ցանկանում՝ նա հարձակվում է խոչընդոտների վրա: Ուղղակի լողացեք հոսանքին համընթաց և օգտագործեք շրջադարձները, որպեսզի կյանքը տեսնեք այլ տեսանկյունից: Ձեզ հեշտ չեն տրվում կյանքի իրավիճակները, բայց Ձեր արձագանքը դրանց կարող են Ձեզ դարձնել կամ հաղթող, կամ էլ պարտվող:

Այծեղջյուր

Այծեղջյուրն օժտված է մեծ աշխատասիրությամբ, բայց նա պետք է կարողանա հաճախ կանգ առնել, դադար վերցնել և ժամանակ գտնել ինքն իր համար: Անհրաժեշտություն չկա, դեպի նպատակը սլանալ առանց շունչ քաշելու, ծախսելով ուժեր և էներգիա: Ժամանակ գտեք հաճելի շփումների, զբոսայգում հանգստի համար և ընկալեք կյանքը որպես արկած:

Ջրհոս

Ջրհոսը սիրում է սավառնել ամպերում և կառուցել ոչ իրական պլաններ: Սակայն նա ստիպված է կյանքի պրոբլեմները լուծելու համար իջնել երկիր, չնայած դա նրան բոլորովին դուր չի գալիս: Դուք կարող եք հասնել ամեն ինչի, բայց նախ սովորեք հաղթահարել Ձեր երազանքի ճանապարհին հայտնվող սովորական դժվարությունները:

Ձկներ

Ձկներն օժտված են զարմանալի ինտուիցիայով, բայց չգիտես թե ինչու հաճախ չեն լսում նրան: Սակայն իզուր: Դուք օժտված եք կանխազգալու հազվագյուտ շնորհով: Որքան շատ շարունակեք անտեսել Ձեր ներքին ձայնը, այնքան ավելի կխորանան պրոբլեմները:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արժեքավոր կյանքի խորհուրդ Ձեր կենդանակերպի նշանի համար
Ռուբեն Հախվերդյան – Երնեկ թե այս Նոր Տարին