fbpx

7 պարզ բան, որոնք մեզ երջանիկ են դարձնում

Իհարկե, հստակ սահմանել, թե ինչ է երջանկությունը՝ անհնար է։ Սակայն մարդիկ շատ հաճախ են պատմում երջանիկ պահերի մասին, որ ապրել են իրենց կյանքում։ Ամեն մարդ ունի իր գերադասությունները և պահանջները, սակայն եթե ինչ-որ բան ստիպել է ձեր սրտին արագ բաբախել կամ զգացել եք ուժերի հոսք, ապա դուք այդ րոպեին երջանիկ եք։

Այս հոդվածում մենք Ձեզ կներկայացնենք 7 բան, որոնք, ըստ մեր համեստ կարծիքի, մարդկանց բերում են իրական վայելք։

Նվերներ տալ

Որոշ մարդիկ սիրում են նվերներ ստանալ, իսկ որոշները՝ տալ։ Դուք երբևէ մտե՞լ եք փոքրիկ, հարմարավետ խանութ, որտեղ վաճառվում է ամենագեղեցիկ հուշանվերները, որոնք կարելի է նվիրել մտերիմ մարդկանց։ Կամ գրախանութ։ Դա աշխարհի ամենահրաշալի զգացումն է։ Դուք մանրակրկիտ ընտրում եք համապատասխան նվերը ձեր հարազատների համար։ Իսկ որքա՜ն հաճելի է, երբ նվերդ շատ է դուր գալիս նվեր ստացող հարազատիդ։

Առավոտյան վազք

Հաճախ ամերիկյան ֆիլմերում մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ վազում առավոտյան, և, միգուցե, հենց այդ պատճառով էլ նրանք այդքան երիտասարդ տեսք ունեն։ Ուղղակի սկսեք վազել և դուք կզգաք էներգիայի հոսք, իսկ թարմ զեփյուռը կզարդարի ձեր այտերը և կնվիրի անմոռանալի էմոցիաներ։

Ճանապարհորդել

Ոչինչ չի կարող համեմատվել ճանապարհորդության հետ։ Ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք նոր քաղաքներ կամ երկրներ, մենք ուղղակի փշաքաղվում ենք անսպասելիությունից։ Ճանապարհորդությունից հետո այդ ուրախության զգացումը չի լքի մեզ դեռ երկար ժամանակ։

Արևածագին ըմպել անուշաբույր սուրճ

Այս թարմացնող ըմպելիքը, մանավանդ նրա անուշ բույրը, հատկապես արևածագին՝ ամբողջ օրվա համար Ձեզ կնվիրի բարձր տրամադրություն։

Ուտել մեծ քանակությամբ պաղպաղակ

Ապացուցված է, որ երեխաները լավ չեն հիշում մանկությունից շատ բաներ, բայց այն, թե ինչպես են առաջին անգամ փորձել սառը մրգային կամ վանիլային պաղպաղակ՝ դաջվում է նրանց հիշողություններում հավերժ։ Բայց չէ՞ որ մեծահասակները նույնպես սիրում են այս սառը հրաշքը և ամեն անգամ այն պարգևում է ծով հաճույք։

Վազել ոտաբոբիկ ցողոտ խոտի վրայով

Որքան հրաշալի է այն պահը, երբ Ձեր բաց ոտքը հպվում է թաց խոտին։ Սովորեք ուրախանալ բնությանը, և ետ մի նայեք, ոտաբոբիկ վազեք դեմ հանդիման պաղ զեփյուռին։

Պարել մինչև վերջին ուժերը

Սիրո՞ւմ եք պարել։ Եթե պատասխանը դրական է, ապա պարեք մինչև ուժերը չլքեն ձեզ, մոռացեք բոլոր պրոբլեմները, պարը ազատում է հոգնածությունից։ Եվ ասում են, որ պարը նպաստում է էնդորֆինի արտադրությանը, որը հենց այն հորմոնն է, որ մեզ դարձնում է երջանիկ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag