fbpx

10 կարևոր օրենք, որոնց պետք է հետևի իրական լեդին

Ձեր ծանոթ աղջիկների և կանանց մեջ կա՞ն այնպիսիները, որոնք միայն իրենց քայլվածքով և շարժուձևով գրավում են բոլորի ուշադրությունը և հիացմունքը: Այդպիսի արդյունքների կարող է հասնել ձեզանից յուրաքանչյուրը, հարկավոր է ընդամենը սովորել այդ օրենքները և երբեք չկրկնել միևնույն սխալները:

Հյուրընկալվելիս

  • Երբ ձեզ մոտ հյուրեր են գալիս, ովքեր առաջին անգամ են ձեր տանը՝ առաջինը, ինչ պետք է ցույց տալ՝ այն է, թե որտեղ է գտնվում լոգասենյակը, որպեսզի արդյունքում հյուրը անհարմար դրության մեջ չհայտնվի:
  • Եթե հյուրերը իրենց հետ սնունդ կամ խմիչ են բերել, ապա դուք անպայման դա պետք է դնեք սեղանին:
  • Եթե դուք եք հյուր գնացել և ինչ-որ պատճառով պետք է շուտ գնաք, դուք պետք է տան տերերին առանձին հրաժեշտ տաք, այդ դեպքում մնացած հյուրերը չեն կարծի, որ գնալու ժամանակն է:

Ռեստորանում

 

  • Եթե սկսել եք շոգել փակ տարածքում՝ ոչ մի դեպքում չօգտագործեք անձեռոցիկը որպես հովհար: Ավելի լավ է այդ մասին ասեք մատուցողին: Նա կամ կմիացնի օդորակիչը, կամ էլ այլ տեղ կառաջարկի:
  • Եթե պետք է ուղղեք սանրվածքը՝ արեք դա զուգարանում:
  • Թարմացնել շրթներկը կարելի է նաև սեղանի մոտ, իսկ ահա պուդրան և տուշը ավելի լավ է ուղղեք զուգարանում:

Շարժուձևը սեղանի շուրջ

  • Նախքան ձեր բաժակը լցնելը՝ հարցրեք ձեր կողքի նստածին, չի՞ ցանկանում արդյոք:
  • Շատ երկար մի մտածեք, թե ինչ դնել ամանի մեջ: Վերցրեք այն, ինչ ամենամոտն է գտնվում ձեզ:
  • Դանակ, պատառաքաղ, գդալները մի դրեք սեղանին: Եթե դրված չէ դրա համար համապատասխան անձեռոցիկ, ապա դրեք ամանի մեջ:

Էթիկետը ավտոմեքենայում

 

  • Սկզբից պետք է բազմոցի վրա իջեցնել կոնքը, որից հետո երկու ոտքը միասին բարձրացնել ներս: Մեքենայից պետք է դուրս գալ հակառակ հերթականությամբ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag