Շատերն են դիտում այս սերիալը և ամեն անգամ անհամբերությամբ սպասում հաջորդ սեզոնի սկսվելուն: Այս սերիալը Հայաստանում երկրպագուների հսկայակն բանակ ունի:
Այսօր Mediamag-ը ձեզ է ուզում ներկայացնել 10 խորիմաստ մեջբերումներ «Գահակալության խաղեր» սերիալից:
Իմ եղբայրը սովորեցրել է մինչև «սակայն» բառը ուշադրություն չդարձնել ոչնչի, ինչ ասում են:
Միտքը թրի պես սրվում է գրքերից:
Սերը փոխանցվում է հայացքով:
Ես չեմ ոտնահարում ձեր պատիվը, լորդ Յանոս: Ես բացառում եմ դրա առկայությունը:
Իշխանությունը գտնվում է այնտեղ, որտեղ տեղավորվում է նրա համընդհանուր հավատը: Դա հնարք է, ստվեր պատի վրա: Եվ հաճախ շատ փոքր մարդը շատ մեծ ստվեր է նետում պատին:
Միայն ընդունելով՝ ով ենք մենք, մենք կստանանք այն, ինչ ցանկանում ենք:
Առանց շարժառիթ մարդուն ոչ ոք չի կասկածի: Խճճիր քո թշնամիներին: Եթե նրանք չիմանան ով ես դու և ինչ ես ուզում, ապա չեն իմանա քո հաջորդ քայլը:
Դու շատ բարի ես: Մի օր դա քեզ կսպանի:
Կա միայն մեկ դժոխք և նրանում մենք ապրում ենք:
Որոշ դռներ հավերժ փակվում են, իսկ որոշներն էլ բացվում անսպասելի տեղերում:
Հեղինակ՝ Ջորջ Ռ․Ռ․ Մարտին