fbpx

Կենդանակերպի նշանների վարկանիշային ցուցակը ըստ սիրահարվելու արագության

Սերը խոցում է ձեզ ակնթարթորե՞ն: Ամենայն հավանականությամբ դուք Առյուծ եք…

Միայն աղջիկների համար:

1. Առյուծ

Սերը խոցում է ձեզ ակնթարթորեն՝ հերիք է թարթես և դու սիրահարված ես: Երբ նա թեքվում է դեպի ձեզ որ համբուրի՝ ձեզ մոտ շատ մեծ ցանկություն է առաջանում ասել. «ես քեզ սիրում եմ»: Երբ դուք սիրահարվում եք, ձեզ մոտ արթնանում է սեփականության զգացումը և խանդը: Բայց եթե տղամարդը, ում դուք սիրում եք, չի հասկանում, որ նա աշխարհի ամենաերջանիկ մարդն է, քանի որ տիրում է ձեր սրտին՝ նա երկար չի կարող պահել ձեր զգացմունքը:

2. Ձկներ

Դուք սիրահարվում եք նախքան այն, երբ կհանդիպեք տղամարդուն: Դուք սիրահարված եք սեր հասկացությանը: Սուրբ, կրքոտ և նվիրված, սերը՝ այն է ինչ ձեզ ոգեշնչում է: Երբ դուք սիրահարվում եք՝ ինչը շատ հաճախ է տեղի ունենում, դուք գլխով ընկղմվում եք սիրո ծովը:

3. Կշեռք

Ձեր նշանը ղեկավարվում է Վեներայի՝ սիրո մոլորակի  կողմից: Դուք գնահատում եք գեղեցիկ դեմքերը և երբ հանկարծ հաճելի մի տղա ժպտում է ձեզ, դուք մտովի արդեն ամուսնական մատանի եք գնում: Դուք նաև ձգվում եք դեպի այն տղաները, որոնք կարողանում են գեղեցիկ խոսել: Որոշ մարդիկ ասում են, որ դուք մակերեսային մարդ եք: Սակայն ի՞նչ գիտեն նրանք իրական սիրո մասին:

4. Երկվորյակ

Դուք ավելի հաճախ խզում եք հարաբերությունները, քան սիրահարվում: Վստահորեն կարելի ասել, որ դուք ատում եք ավելի արագ, քան սիրահարվում: Որպեսզի իրոք սիրահարվեք, ձեզ պետք է երկար սիրահետեն, պահեն և պաահպանեն: Բայց եթե դուք սիրահարվում եք՝ հազվադեպ եք իրոք սիրում:

5. Աղեղնավոր

Սերը՝ ձեզ համար խաղ է, բայց այն խաղը, որում ուզում եք խաղալ դատավորի դեր: Ձեր էմոցիոնալ բնույթը բավական անկախ է որպեսզի կույր-կույր ուղղակի խորասուզվեք անորոշության մեջ, որը բերում է սերը: Դուք չեք սիրում երբ կորցնում եք կառավարումը զգացմունքների վրա: Եվ դա հենց այն է, ինչ տեղի է ունենում, երբ սիրահարվում եք:

6. Կարիճ

Որպես ամենասեքսուալ աստղային նշաններից մեկը՝ կիրքն ավելի կարևոր է ձեզ համար, քան սերը: Ձեզ դուր է գալիս, երբ ձեզ ուժեղ եք զգում, իսկ սիրահարվածությունը ստիպում է ձեզ խոցելի զգալ: Սերը կարևոր է ձեզ համար, սակայն ոչ այնքան, որպեսզի վտանգի մատնեք ձեր ինքնավարությունն ու ազատությունը: Ձեզ սիրահարվելու համար ժամանակ է հարկավոր, սակայն հենց դա տեղի ունենա դուք կհայտնվեք ազատ անկման վիճակում: Բայց եթե մարդը ձեզ դավաճանում է, նա հավերժ կորցնում է ձեր կողմից նրա հանդեպ սիրո իրավունքը:

7. Խոյ

Դուք ավելի զգուշավոր եք, քան մնացած նշանները, և շատ ուշադիր եք պաշտպանում ձեր զգացմունքները: Ուժեղ, էգոիստ, դուք չեք պատրաստվում այդքան հեշտ նվիրաբերել ձեր սիրտը: Չեք սիրում թույլ տղամարդկանց և գերադասում եք, որպեսզի ձեզ գրավեն: Սիրահարվելու համար ձեզ որոշ ժամանակ է հարկավոր: Բայց դա ամեն դեպքում տեղի է ունենում… դանդաղ… իսկ հետո հանկարծակի: Հենց սիրահարվում եք՝ դուք սիրում եք խորը և նվիրված:

8. Խեցգետին

Զրահը պաշտպանում է ձեր սիրտը հիասթափությունից: Այն թաքցնում է էմոցիաների ծխացող կաթսան, որովհետև աշխարհում ամենից շատ դուք ցանկանում եք սիրել  և լինել սիրված: Բայց ամեն դեպքում կրկին վնասվածք ստանալու վախը ստիպում է ձեզ լինել զգուշավոր: Մերժված լինելու վախը թույլ չի տալիս ձեզ միանգամից ընկղմվել սիրո գիրկը: Բայց երբ սիրահարվում եք՝ դա հավերժ է: Տղան, ում կսիրահարվեք՝ երջանիկ մարդ է:

9. Այծեղջյուր

Ձեր ամաչկոտության պատճառով սիրահարվելու համար ձեզ շատ ավելի երկար ժամանակ է հարկավոր, քան մյուսների համար: Ձեզ հարկավոր է, որպեսզի ինչ-որ մեկը աջակցի ձեր էգոին, նախքան այն, երբ դուք կնվիրեք նրան ձեր սիրտը: Նման եք բարձր աշտարակում գտնվող Ռապունցելին՝ պաշտպանված քարե պատերով, դուք վար եք գցում ձեր երկար վարսերը և թույլ եք տալիս միստեր Ռայթին բարձրանալ, բայց միայն այն ժամանակ, երբ ձեզ մոտ կհայտնվի զգացմունք նրա հանդեպ: Բայց ձեզ պետք է համոզել՝ նախքան թույլ տալը մտնել ձեր հոգու մեջ:

10. Ջրհոս

Սերը ձեզ մոտ է գալիս դանդաղ… և անվստահ: Դուք գնահատում եք ընկերությունը, արտաքինն ու սեքսը ավելի վեր են սիրուց: Նույնիսկ եթե նա արդեն խորը սիրահարված է ձեզ, դուք միևնույնն է կարող եք նրան այլ կերպ պատկեցնել՝ որպես ձեր «ընկերոջ»: Եթե դուք սիրահարվում եք, հարաբերությունները, սովորաբար խորը չեն գնում և երկար չեն տևում:

11. Ցուլ

Դուք մտածում եք ուղեղով, այլ ոչ թե սրտով: Առաջին հերթին դուք փնտրում եք անվտանգություն, ինչը ավելի շուտ պրակտիկ է, քան ռոմանտիկ: Չեք սիրում շտապել, այդ պատճառով դանդաղ եք սիրահարվում, բայց կորցնում եք սիրո զգացմունքն ավելի արագ, քան կհասցնեք փռշտալ:

12. Կույս

Դուք չեք շտապում: Գլխավոր պրոբլեմը նրանում չէ, որ դուք սառնարյուն եք, այլ նրանում, որ դուք չափազանց մանրախնդիր եք: Դուք զուգընկերոջ մոտ թերություններ կփնտրեք այնպես, ինչպես սերժանտը, ով ստուգում է բանակային կացարանները: Դուք ոտքից գլուխ պերֆեկցիոնիստ եք: Դուք այնքան դանդաղ եք սիրահարվում, որ զուգընկերը հոգնում է սպասել դրան:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշանների վարկանիշային ցուցակը ըստ սիրահարվելու արագության
ԹԵՍՏ. Մարդկանց միայն 5% ն է ճիշտ պատասխանում բոլոր հարցերին (տեսանյութ)