fbpx

5 պատճառ, թե ինչու է այսօր դժվար իրական սեր գտնել

Երբ խոսքը գնում է հավերժ սիրո մասին՝ մենք անմիջապես սկսում ենք հիշել մեր տատիկների պատմած հեքիաթները, որտեղ ամեն ինչ վերջանում է երջանիկ ավարտով, երբ արքայազն ու արքայադուստրը միասին ապրում են երջանիկ հուր հավիտյան:

Ժամանակակից աշխարհում, որտեղ հարաբերությունները խառնվել են, որտեղ մենք փորձում ենք վիրտուալ աշխարհում իրական սեր գտնել, ապրելով իրական հարաբերություններ՝ խոսել իրական սիրո մասին շատ դժվար է:

Պատճառներ, ըստ որոնց դժվար է գտնել իրական սեր

Պատճառ առաջին․չկա համբերություն

Մեր նախնիներն ասում էին, որ մեծագույն հաղթանակները գալիս են դանդաղ, իսկ իրական սերը՝ լուռ: Բայց ժամանակակից աշխարհը՝ արագության, բազմախնդրության, շտապողականոթյան  և շարժման աշխարհ է: Այդ պատճառով մենք ցանկանում ենք հասնել հաջողության որքան հնարավոր է շուտ, մեկ տարում դառնալ միլիոնատեր, արագ ամուսնանալ, հետո բաժանվել և անմիջապես երեխա ունենալ: Մենք ցանկանում ենք, որպեսզի պիցցան առաքեն 15 րոպեում, իսկ հերթեր էլ ընդհանրապես չլինեն: Մենք ցանկանում ենք քաղել լուրջ հարաբերություններ՝ չսպասելով իսկական սիրո ծիլերի աճին: Հենց այդ անհամբերատարությունն է ստիպում մարդկանց մտածել, որ սիրահարվածությունը՝ հենց իրական սերն է:

Իսկ իրական սերը փորձարկվում է ժամանակով: Այդ պատճառով, եթե դուք ցանկանում եք ապրել այդ զգացմունքը՝ մի շտապեք եզրակացություններ անել: Համբերությունը՝ սիրո որակներից է:

Պատճառ երկրորդ․ Մարդիկ շատ հեշտ են հանձնվում

Եվս մեկ մեծ պրոբլեմը այն է, որ մենք կարող ենք շատ հեշտությամբ հանձնվել: Համբերություն, հավատ ինքդ քո հանդեպ և չհանձնվելու ունակությունը կօգնեն ձեզ անցնել սիրո նույնիսկ ամենասարսափելի երթուղին:

 

Պատճառ երրորդ․ Պատասխանատվության վախ

Հաջորդ պատճառը, թե ինչու է մեզ համար այդքան դժվար գտնել իրական սեր՝ դա պարտականությունների և դրանց կատարման վախն է: Եվ հենց այդ պատասխանատվության վախն է շատերին վանում սիրուց։

Պատճառ չորորդ․ Չափազանց զբաղվածություն

Գերծանրաբեռնված կյանք, վաղ ժամկետներ, նոն-ստոպ և մեղսունակ կենսակերպը՝ տուն-աշխատանք-տուն, մեզ թողնում են առանց ազատ ժամանակի: Հնարավոր է ձեր իրական սերն արդեն անցել է ձեր կողքով, բայց դուք չափազանց զբաղված եք եղել, որպեսզի նկատեիք նրան:

Պատճառ հինգերորդ․ «Միակին» կորցնելու վախ

Քանի դեռ մտածում եք, որ կնոջ կամ ամուսնու դերում կարող եք կորցնել ձեր միակին՝ դուք ապրում եք այդ վախով, այլ ոչ իրական սիրով: Այդ վախը ստիպում է ձեզ նյարդայնանալ, այլ ոչ թե կառուցել ճիշտ հարաբերություններ: Դուք այնքան եք վախենում, որ անում եք բոլորովին հակառակ բաներ, որոնք չեն ամրապնդում ձեր սերը, այլ քայքայում են:

Ինչ պատճառ էլ որ լինի, դուք պետք է հասկանաք, որ իրական սերը ձեզ հետ է միշտ, անկախ նրանից, թե ով է ձեր կողքին: Եվ քանի դեռ դուք այն չաճեցնեք ձեր ներսում, դուք չեք կարողանա զգալ այն այլ մարդու հետ: Երջանիկ ամսնություն են ունենում միայն նրանք, ով երջանիկ են դարձել մինչև ամուսնանալը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
5 պատճառ, թե ինչու է այսօր դժվար իրական սեր գտնել
Ռոբինյոյի հիանալի հնարքը Բարսելոնայի դեմ խաղում (շարժանկար)