Բոլորն էլ սիրում են հանգստանալ լողափին, սական ոչ բոլոր լողափերն են միանման։ Դրանցից որոշներն իրոք ունիկալ են և ոչ սովորական։ Պլանավորեք ձեր հաջորդ արձակուրդը և անպայման այցելեք ներքևում նկարգրված լողափերից որևէ մեկը։ Հաստատ չեք փոշմանի։
1. Թաքնված լողափ
Պորտուգալիայում գտնվող Ալգարվե դե Բենագիլը՝ Ալգարվե ծովափի հիմնական տեսարժան վայրն է։ Երբ դուք կբարձրանաք ժայռերի վրա՝ կլսեք ալիքների ձայնը, բայց միանգամից չեք հասկանա, թե որտեղից է գալիս այդ ձայնը։ Ներքևում, ժայռերի տակ գտնվում է թաքնված լողափ։ Դա բնական քարայր է, որն առաջացել է մակընթացությունների ազդեցության տակ, իսկ քարանձավի տանիքին գտնվող անցքը՝ թույլ է տալիս արևի լույսին թափանցել ներս։
2. Սև ավազ և սառույցի կտորներ
Իսլանդիա՝ հրաբխային կղզի Հյուսիսային Ատլանտիկայում։ Սև ավազ այստեղ շատ տեղերում կարելի է գտնել։ Յոկյուլսաուրլոուն սառցադաշտի ծովածոցը ավելի գեղատեսիլ է՝ այստեղ սև ավազի վրա փռված են սառույցի կտորներ։ Լողափը գրեթե այլմոլորակային տեսք ունի, սակայն այն ձևավորվել է միայն 1930 թվականներին, երբ ետ քաշվեց Բրեյդամերկուր սառցադաշտը։
3. Տաք ջրի լողափը
Նոր Զելանդական Կորոմանդել թերակղզում կա տաք ջրով սեփական սպա-կենտրոն։ Սա աշխարհի ամենաբառացի աշխարհագրական անվանումներից մեկն է։ Երբ տեղի է ունենում տեղատվություն, ավազի միջից պղպջակներով տաք ջուր է հայտնվում՝ դա ստորգետնյա գետն է տաքանում գեոթերմալ ջերմությամբ։ Տեղատվության ժամանակ այտես գալիս են մարդիկ և սկսում են ավազի մեջ փորել ժամանակավոր մինի լողավազաններ, որտեղ կարելի է պառկել և օգուտ ստանալ առողջության համար։
4. Կենսալյումինեսցենտային լողափեր
Կենսալյումինեսցենտային լողափեր կարող են առաջանալ գրեթե յուրաքանչյուր վայրում՝ ի շնորհիվ պլանկտոնների և ջրիմուռների։ Այդպիսի բնական հրաշքներից մեկն է Պուերտո Ռիկոյում գտնվող Մոսքիտո Բեյը՝ ցերեկը այն մի փոքր կեղտոտ շագանակագույն տեսք ունի, իսկ գիշերը լողորդները կարող են տեսնել դինոֆիտային ջրիմուռներ, որոնք կապույտ լույս են արձակում։ Մալդիվներում աշնանային ամիսներին կապույտ լույս են արձակում մանր խեցգետնակերպերը և այդ ժամանակ ջուրն ու ավազը պատվում են մանր կապույտ լուսավոր կետերով։
5. Ներքին լողափ
Լողափերի մեծ մասը գտնվում են ջրի կողքը։ Փոքրիկ իսպանական Պլայա դե Գուլպիյուրի լողափը՝ բացառություն է, քանի որ այն ներքին է։ Այն գտնվում է ծովից ընդամենը 100 մ այն կողմ, սակայն կտրված է բարձր ժայռերով։ մակընթացության հետ, այդ թաքնված լողափի ավազը լցվում է ջրով՝ Գյուլպիյուրին ծովին միացնող մի շարք քարանձավների և ջրանցքների պատճառով։
6. Անհետացող ծով
Հնդկական Չանդիպուրում օրվա ընթացքում երկու անգամ ծովը տեղատվության հետ ամբողջովին անհետանում է։ Ոչ սովորական հարթ ծովի հատակի պատճառով՝ ծովը հեռանում է 5 կմ հեռավորության վրա։ Ավազի հսկայական տարածությունը տեղացիները և տուրիստները օգտագործում են զբոսանքի և նույնիսկ ավտոմեքենայով երթևեկելու համար։ Կարևորը հիշել մակընթացության ճիշտ ժամի մասին, որպեսզի հանկարծակի չհայտնվես ծովի մեջտեղում։
7. Խեցիներից լողափ
Այս ավստրալիական լողափի անվանումը խոսում է ինքն իր փոխարեն։ 70 կմ փռվածությամբ ծովափը պատված է 10 մ հաստությամբ սպիտակ խեցիների հաստ շերտով՝ դրանք հավաքվում են այստեղ դարերով։ Ժամանակի հետ մակընթացությունները դրանք կաղան և ավազ կդարձնեն, բայց դեռևս դրանք ամբողջական վիճակում են։ Նախկինում տեղացիները դրանք օգտագործում էին որպես շինանյութ, սակայն այժմ լողափը համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ և օգտագործվում է միայն տուրիզմի համար։
8. Ապակյա լողափ
Սովորաբար վերջին բանը, որ կցանկանայիք տեսնել լողափում՝ կոտրված ապակին է։ Որոշ վայրեր իրենց ունիկալության համար պարտական են մարդկային փնթիությանը։ Ֆորտ Բրեգեում (Կալիֆորնիա) կա լողափ, որը պատված է փայլփլող խճաքարերով, որոնք իրենցից ներկայացնում են հղկված ապակիներ։ Եթե շպրտված օրգանական աղբը փտում է, երկաթը ժանգոտում, ապա ապակին հղկվում է ալիքների կողմից։ Այդպիսի օրինակ է նաև Սիբիրում գտնվող Ուսուրիական ծովածոցը, որտեղ ապակեգործական գործարանները իրենց խոտանները նետում էին ծովը։
9. Ձուկ-թութակի կղանքներից լողափ
Կուրացնող սպիտակ ավազը՝ պարզվում է ձկան կղանք է։ Ձուկ-թութակները ապրում են բուստախութերում և սնվում են՝ կրծելով կորալները։ Կալցիումի կարբոնատը նրանց մոտ չի մարսվում և երբ այն անցնում է մարսողական համակարգով, ապա դուրս է գալիս սպիտակ ավազի տեսքով, որոնք դուրս են նետվում ափ և ձևավորում հրաշալի լողափեր։ Մեկ ձուկ-թութակը կարող է տարվա մեջ «արտադրել» 360 կգ ավազ։ Բազմապատկեք դա հազարավոր ձկներով և հազարավոր տարիներով և դուք կստանաք այդ նույն հանրաճանաչ սպիտալ լողափերը։
10. Լողափ «Վիշապի ձվեր»
Նոր Զելանդիայի զարմանալի բնական լանդշաֆտը դարձել է ֆանտաստիկ ֆիլմերի նկարահանման սիրելի վայրերից մեկը։ Այստեղ կա Կոէկոխե լողափ, որը լցված է մեծ գնդաձև քարի կտորներով։ Այդ քարի կտորները՝ Մոէրակները 60 մլն. տարի առաջ առաջացել են ցեխից, կավից և կալցիտներից։ Նրանց մեջ կան նաև անցքեր, կարծես թե ձվից շուտով ինչ-որ մեկն է դուրս գալու։ Տեղի մաորի լեգենդն ասում է, որ այստեղ ջարդուխուրդ է եղել իրենց մակույկներից մեկը՝ մակույկի արտաքինը դարձել է խորշ, իսկ տեղափոխվող արկղերն ու դդումները՝ Մոէրակ քարի կտորներ։