fbpx

Պաուլո Կոելյոի 20 մեջբերում, որոնք կհանգստացնեն տանջված հոգիներին

«Կյանքի գաղտնիքը կայանում է նրանում, որ յոթ անգամ ընկնես և ոտքի կանգնես ութ անգամ»

«Ալքիմիկոսը»

Երբ մենք սիրում ենք, մենք միշտ ձգտում ենք դառնալ ավելի լավը, քան կանք: Երբ մենք ձգտում ենք դառնալ ավելի լավը, քան կանք՝ մեր շուրջբոլորը նույնպես դառնում է ավելի լավը:

«Ալքիմիկոսը»

Եթե պետք է լինի ցավ, թող նա շուտ գա: Որովհետև ես ունեմ մի ամբողջ կյանք և ես պետք է այն ապրեմ որքան հնարավոր է լավ:

«Ռիո Պրեդայի ափին ես նստեցի և լաց եղա»

Սպասելը ցավոտ է: Մոռանալը ցավոտ է: Բայց չիմանալ ինչ անել՝ տառապանքներից վատագույնն է:

«Ռիո Պրեդայի ափին ես նստեցի և լաց եղա»

Եթե դու քայլես միայն արևային օրերին, դու երբեք չես հասնի նպատակիդ:

«Անանուն»

Ամենապարզ բաները, ինչպես նաև ոչ սովորական բաները կարող է տեսնել միայն իմաստունը:

«Ալքիմիկոսը»

Երբ ինչ-որ մեկը հեռանում է՝ դա այն պատճառով է, որ ինչ-որ մեկը գալիս է:

«Զաիր»

Ինչ էլ որ նա անի, յուրաքանչյուր մարդ աշխարհում զբաղեցնում է գլխավոր դերն աշխարհի պատմության մեջ: Եվ սովորաբար նա այդ մասին չգիտի:

«Ալքիմիկոսը»

Միայնությունը սովորեցրել է մեզ, թե ինչպես ապրել այլ մարդկանց հետ: Բարկությունը ցույց է տվել աշխարհի հավերժական արժեքը: Տաղտկությունը ընդգծել է արկածների և ինքնաբուխության կարևորությունը: Լռելը սովորեցրել է մեզ պատասխանատու կերպով օգտագործել բառերը: Հոգնածությունը՝ որպեսզի մենք հասկանանք առույգության արժեքը: Հիվանդությունը՝ որպեսզի ընդգծի լավ առողջության օրհնությունը: Կրակը՝ որպեսզի հասկանանք ջրի արժեքը: Հողը՝ որպեսզի հասկանանք օդի արժեքը: Մահը՝ որպեսզի ցույց տա մեզ կյանքի կարևորությունը:

«Լույսի մարտիկի գիրքը»

Մի տրվիր վախերիդ: Այլապես չես կարողանա խոսել սրտիդ հետ:

«Ալքիմիկոսը»

Ես կարող եմ ընտրել՝ կամ լինել աշխարհի զոհը, կամ էլ գանձեր որոնող ճանապարհորդ: Հարցը միայն նրանում է, թե ինչպես եմ ես նայում իմ կյանքին:

«11 րոպե»

«Կյանքի գաղտնիքը կայանում է նրանում, որ յոթ անգամ ընկնես և ոտքի կանգնես ութ անգամ»

«Ալքիմիկոսը»

Մի լսիր այն ընկերների չարացած մեկնաբանությունները, ովքեր երբեք ռիսկի չեն դիմել, բայց կարող են նկատել միայն ուրիշների անհաջողությունները:

«11 րոպե»

Մարդիկ կարող են մեկ շաբաթ դիմանալ առանց ջրի, երկու շաբաթ առանց սննդի, շատ տարիներ առանց տան, բայց միայն ոչ միայնությանը: Դա ամենավատ տանջանքն է բոլոր տանջանքներից և ամենավատ տառապանքը բոլոր տառապանքներից:

«11 րոպե»

Երբ դու ինչ-որ բան ես ցանկանում՝ ամբողջ տիեզերքը միավորվում է, որպեսզի օգնի քեզ հասնել դրան:

«Ալքիմիկոսը»

Հենց երազանքը իրագործելու հնարավորությունն է դարձնում կյանքը հետաքրքիր:

«Ալքիմիկոսը»

Մենք բոլորս ապրում ենք մեր աշխարհում: Բայց եթե նայեք աստղազարդ երկնքին, դուք կտեսնեք, որ տարբեր աշխարհները միավորվում են տարբեր աստղային կուտակումներում, համաստեղություններում և արեգակնային համակարգերում:

«Վերոնիկան որոշում է մահանալ»

Երբ ես կորցնելու ոչինչ չունեմ՝ ես ունեմ ամեն ինչ: Երբ ես դադարում եմ լինել այնպիսին, ինչպիսին որ կամ՝ գտնում եմ ինձ:

«11 րոպե»

Մարդիկ ցանկանում են ամեն ինչ փոխել, բայց նույն ժամանակ ցանկանում են, որ ամեն ինչ մնա առաջվա պես:

«Սատանան և սենյորիտա Պրիմը»

Դու դրախտում ես եղել, բայց չես գիտակցել: Նույն կերպ այս աշխարհի մարդիկ են՝ նրանք փնտրում են տառապանք ամենաուրախ տեղերում, որովհետև գտնում են, որ արժանի չեն երջանկության:

«Սատանան և սենյորիտա Պրիմը»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պաուլո Կոելյոի 20 մեջբերում, որոնք կհանգստացնեն տանջված հոգիներին
Սիբիրի ամայի դաշտերում հայտնաբերված այս խորը ձագարափոսը գիտնականների մտահոգության առիթ է դարձել