fbpx

Անկրկնելի Ժորժ Սանդի 20 մեջբերումները

Ձեզ ենք ներկայացնում անկրկնելի Ժորժ Սանդի անկրկնելի մեջբերումներից մի քանիսը։

Անկրկնելի Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպենը, ով հայտնի է Ժորժ Սանդ գրական կեղծանվամբ, գրել է հարյուրից ավելի վեպեր և պատմվածքներ, ահռելի քանակությամբ հոդվածներ, կազմել է բազմահատորանի ինքնակենսագրական և հորինել 18 դրամա։ Սանդը ինքնուրույն մշակել է գրականության բոլորովին նոր ժանր՝ ռոմանտիկ հոգեբանական վեպ։

Ներկայացնում ենք նրա մեջբերումներից մի քանիսը.

Չսիրվածը միշտ էլ միայնակ է ամբոխում։

Հավատացեք ինձ, իրական սերը թաքցրած է բոլորից, իրական սիրավեպերը՝ նրանք են, որոնց մասին ոչ ոք չգիտի, իրական տառապանքներին դիմանում են լռակյաց և կարիք չունեն կարեկցանքի և մխիթարության։

Հավատը նման է սիրուն։ Այն գտնում ես այն պահին, երբ ամենաքիչն ես սպասում։

Կյանքում կա միայն մեկ երջանկություն՝ սիրել և լինել սիրված։

Գիտակցությունը երբեք չի լացում՝ դա իր գործը չէ, իսկ սիրտը երբեք չի մտորում՝ այն դրա համար չէ մեզ տրված։

Կինը մահացել է, եթե չի կարողանում նայել իր ամուսնուն որպես լավագույն ընկերոջ։

Համեստությունը երբեմն բխում է չափազանցեցված հպարտությունից։

Աշխարհում գոյություն չունի ոչ մի տղամարդ, ով երկար ժամանակ կարող է գոհանալ միայն կնոջ գեղեցիկ հոգով։

Կարելի է բացատրել ուրիշներին, թե ինչու ես ամուսնացել ամուսնուդ հետ, բայց ինքդ քեզ համոզել՝ անհնար է։

Ոչ մեկի մասին ոչ մի վատ բան մի ասա, եթե հստակ չգիտես այդ մասին, իսկ եթե գիտես էլ, ապա հարցրու ինքդ քեզ. «ինչո՞ւ եմ ես դա ասում»։

Վայելքը երջանկության տեղ դնել՝ պատահում է բոլորի հետ, նախքան մենք կճանաչենք կյանքը, նախքան կհասկանանք, որ մարդուն հարկավոր չէ իրագործել մի բանը մյուսի միջոցով։

Մենք մեր կյանքից չենք կարող պոկել և ոչ մի էջ, բայց կարող ենք կրակը նետել ամբողջ գիրքը։

Կինը՝ մնում է կին, նրան միշտ հարկավոր է տղամարդու պաշտպանությունը, ով էլ որ նա լինի։

Սերը՝ ինչպես և այն ամենը ինչ տեղի է ունենում մարդու կյանքում, շատ բաներ է սովորեցնում։

Խղճալը՝ ատելության բարձրագույն ապացույցն է, որ կինը կարող է տալ իր նախկին սիրելիին։

Տղամարդը, ով խելացի է խոսում սիրո մասին՝ այդքան էլ սիրահարված չէ։

Այդպիսին է մարդը՝ նա միշտ ձգտում է նրան, ինչ չունի…

Երբեք մի ցածրացիր ոչ մեկի առաջ մինչև քծնանք՝ նույնիսկ բարձրերի առաջ, իսկ առավել ևս այն մարդու առաջ, ում կարծիքը ըստ էության դու հաշվի չես առնում։

Յուրաքանչյուր փառամոլ մարդ ատում է իր նմաններին և ծաղրում նրանց այն թերությունը, որը բնորոշ է հենց իրեն։

Բարությունը ուժ է գտնում այնտեղ, որտեղ հպարտությունը հուսալքվում է։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անկրկնելի Ժորժ Սանդի 20 մեջբերումները
Միսաք Մեծարենց – Մերժում