fbpx

Google-ի օգտվողները այլևս “հաջողակ” չեն

Google կորպորացիան փոխում է գլխավոր էջի դիզայնը: Նոր դիզայնում որոնողական համակարգը որոշել է ձերբազատվել “Հաջողակ” կոճակից (ռուսերենում “Мне повезет!”, անգլերենում` “I’m feeling lucky” ), որը ավտոմատ կերպով բացում է առաջին որոնած հղումը: Իսկ որոնման կոճակից անհետացել է “որոնում” գրառումը և այն դարձել է կապույտ գույնի:

Դիզայնի փոփոխությունը ազդել է նաև որոնման արդյունքների էջի վրա: Որոնման արդյունքում գտած կայքերի հասցեները այժմ գտնվում են անմիջապես վերնագրի տակ, ձախ սյունակում գտնվող “Բոլոր արդյունքները” (Everything) հղումը դարձել է կարմիր գույնի, իսկ նրա կողքը հայտնվել են նոր իկոնկաներ: Փոփոխությունները առաջին անգամ դիտվել են Google -ի Ֆինլանդական տարբերակում:

“Հաջողակ” կոճակը առաջին անգամ գլխավոր էջում տեղադրվել է 1998 թ-ին Google-ի հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի նախաձեռնությամբ: Նա խոստովանում է, որ այդ կոճակով շատ հազվադեպ են օգտվում (բոլոր հարցումների 1%-ից քիչ) և ինտերնետ-հսկան մեծ փողեր է կորցնում՝ բաց թողնելով գովազդներ ցուցադրելու հնարավորությունը: Այսպես, 2007թ Rapt մարքեթինգային ընկերությունը հաշվարկել է, որ այս “հաջողություն բերող” կոճակը որոնողական համակարգի վրա արժենում է 110 միլիոն դոլլար տարեկան:

Մի քանի տարի առաջ Բրինը հայտարարել էր, որ այս կոճակը կայքը դարձնում է ավելի գրավիչ և որոնման պրոցեսին ավելացնում է “մարդկային էլեմենտ”:

Անցած շաբաթ որոնողական համակարգում ավելացել էին նոր ֆունկցիաներ, որոնց շնորհիվ օգտվողը կարող է համակարգի հետ շփվել “բնական” լեզվով: Դրանցից մեկը “Ձայնային որոնումն” է, որը թույլ է տալիս կատարել որոնման հարցում ձայնի օգնությամբ: Որպեսզի կատարվի ձայնային հարցում, օգտվողը պետք է սեղմի միկրոֆոնի պատկերով կոճակը և ձայնով հրահանգի որոնման համար անհրաժեշտ բառը: Այդ ֆունկցիան դեռևս հասանելի է միայն անգլերեն լեզվով:

աղբյուրը՝ vesti.ru, թարգմանությունը ©Արխանգելո (Արամ Հակոբյան)

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Google-ի օգտվողները այլևս “հաջողակ” չեն
Կանացի 5 սանրվածք, որոնք ատում են տղամարդիկ