Բաժանումը երբեմն անհրաժեշտ է, որքան էլ, որ դա դժվար լինի…
Բաժանվել պետք է բոլոր նրանցից, ովքեր այլևս չեն գնահատում Ձեզ կամ ձեր հարաբերությունները։ Դա կարող է լինել Ձեր գործընկերը, ընկերը, բարեկամը, ազգականը, զուգընկերը, կինը, ամուսինը և այլն։ Դիմացինին ճանաչել ու գնահատել, ինչպես նաև արժևորել նրա ու Ձեր միջև տեղի ունեցածը։ Ահա, թե որն է ցանկացած հարաբերության հիմքը։ Քանի դեռ թանկ եք միմյանց համար դուք կձգտեք հարթել կոնֆլիկտները, պարզաբանել թյուրիմացությունները։ Մարդը հակված է հարմարվելու։ Հարմարվելու այդ ունակությունը օգնում է մարդուն ընդունել կյանքի բոլոր պայմաններն ու պահպանել իր գոյությունը։ Ժամանակի ընթացքում լավն էլ, վատն էլ մարդու համար սովորական երևույթ է դառնում։ Լավը սովորական դառնալով դադարում է լինել արժեքավոր։ Երբ ինչ-որ մեկը դադարում է արժևորել դիմացինին, սկսում է կարծել. որ հարաբերություններում դիմացինն է միայն պարտական և նույնիսկ Աստծուն պետք է շնորհակալ լինի այն բանի համար, որ իր նման ընկեր, կին, ամուսին և այլն ունի։
Եթե քեզ այլևս չեն լսում, չեն գնահատում ազնվությունդ, այլևս չկա անհրաժեշտությունդ կամ կարևոր չես՝ ուրեմն փոփոխության ժամանակն է։ Պետք է փոխել։
Փոխարինել կարելի է ցանկացած մարդու, եթե չփորձես պահպանել հարաբերություններն ամեն գնով։ Միայն փոխկախվածության շնորհիվ կարելի է պահպանել հարաբերությունները ու մնալ մարդու կողքին ամեն գնով։
Հարաբերություններում ներգրավված են երկուսը, և այդ երկուսն էլ պետք է գնահատեն այդ հարաբերությունները։