fbpx

Կապսուլային մինիհյուրանոցներ Չինաստանում

Չինական Nap capsule ընկերությունը վերջերս է սկսել իր գործունեությունը Պեկինում, իսկ անցած շաբաթ ընդլայնվեց մինչև Շանհայ և Չենդու՝ առաջարկելով հարմարավետ ոչ թանկարժեք կապսուլներ հանգստի կամ օրվա քնի համար։

Եթե Ձեզ հարկավոր է 30 րոպեանոց քուն օրվա կեսին կամ լավ գիշերային քուն, այցելուները այժմ կարող են վարձակալել քնի համար նախատեսված կապսուլներ Zhongguancun մինիհյուրանոցում, որը գտնվում է Պեկինում։ Երբ գալիս է հոգնածությունը, մարդիկ ուղղակի նայում են կապսուլի դրսում գտնվող QR ծածկագիրը և վճարում 6 յուան ոչ աշխատանքային ժամին 30 րոպեանոց քնի համար, կամ 10 յուան կես ժամ աշխատանքային ժամերին։

Կապսուլում կա օդորակիչ, հովացուցիչ, wi-fi և հարմարանք հեռախոսը լիցքավորելու համար։

Սակայն մինիհյուրանոցները տվյալ պահին չեն համապատասխանում հրշեջ անվտանգության կանոններին, ինչը բացահայտել է հրշեջային ծառայությունը։ Դեռևս հայտնի չէ մինիհյուրանոցների ապագան, սակայն Պեկինում սկսել են դրանք ապամոնտաժել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag