fbpx

Միայնություն – հոգեբանական թեստ

Այս թեստը մշակել է հոգեբան Ս.Գ.Կորչագինը, ով հեղինակ է մի շարք հանրահայտ հոգեբանական գրքերի, ինչպիսիք են՝ «Միայնության հոգեբանություն», «Գենեզիս, միայնության առաջացումն ու տեսակները» և այլն:

Միայնություն տարբեր մարդիկ զգում և ընկալում են տարբեր կերպ: Կան մարդիկ, որոնք շրջապատված են բազում մարդկանցով, բայց միևնույնն է իրենց միայնակ են զգում, կան մարդիկ, որոնք ոչ ոք չունենալով իրենց կողքին միևնույնն է իրենց միայնակ չեն զգում: Կան մարդիկ, որոնց միայնությունը կարող է ընդհուպ մինչև հոգեկան խանգարումների հասցնել, իսկ կան մարդիկ, որոնք այդ ամենին շատ թեթև են վերաբերում:

Նշենք, որ այս թեստը օգտագործվում է նաև պրոֆեսիոնալ դիագնոստիկայում:

Եվ այսպես, թեստը որոշում է «միայնություն» զգացողության ապրումների խորության աստիճանը:

1. Պատահո՞ւմ է այնպես, երբ դուք հասկացված չեք լինում մտերիմների (ընկերների) կողմից
2. Ձեզ մոտ երբեմն առաջանո՞ւմ է այնպիսի միտք, իբր դուք իրականում ոչ մեկին պետք չեք
3. Պատահո՞ւմ է, երբ դուք ձեզ զգում եք լքված և մոռացված աշխարհից
4. Ընկերական շփումների պակաս զգո՞ւմ եք
5. Ձեզ մոտ պատահո՞ւմ է սուր կարոտի զգացում ինչ-որ անվերադարձ գնացածի համար
6. Զգում ե՞ք, որ դուք ծանրաբեռնված եք մակերեսային սոցիալական կոնտակտներով, որոնք խանգարում են իրական մարդկային շփումներին
7. Կախում ունե՞ք այլ մարդկանցից
8. Այժմ ընդունա՞կ եք անկեղծ զգալու ու ցավելու այլ մարդու վիշտը
9. Կարո՞ղ եք արտահայտել ձեր ցավակցությունը, ափսոսանքը
10. Այլ մարդու հաջողությունները բերո՞ւմ են ձեզ ճնշվածություն, անհաջողակության զգացողություն
11. Կյանքի դժվար պահերին ցուցաբերո՞ւմ եք ինքնուրույնություն և վճռականություն
12. Ձեր մեջ ուժերի պաշար զգո՞ւմ եք, որոնց շնորհիվ կարող եք հաղթահարել կյանքի դժվար պահերը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Միայնություն – հոգեբանական թեստ
Թեստ. Օպտիկական խաբկանքները կպատմեն Ձեր անձի մասին