fbpx

Աշխարհի ամենաարագ ավտոմեքենան (լուսանկարներ)

Աշխարհի ամենաարագ ավտոմեքենան կլինի LM2 Streamliner-ը։ Հենց այսպես, առանց չափազանցությունների, հայտարարում է Lyons Motor Car ավտոընկերությունը։ Ավտոմեքենան 100 կմ/ժ արագության կհասնի 2.2 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը կկազմի 467 կմ/ժ։ Վերջերս այս ոչ սովորական ավտոմեքենայի պրոտոտիպը ցուցադրվեց Նյու Յորքի ավտոսրահում։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս հրաշքը՝ դիտեք մեր նյութում։

1. Չնայած նրան, որ  LM2 Streamliner-ի բացի համակարգչային մակետից, ոչ ոք, ոչինչ այևս չի տեսել, այն միևնույնն է մեծ արձագանք է գտել աշխարհում։

samyj-bystryj-avtomobil-v-mire-1

2. Եվ թեկուզ թափքի ոչ այդքան համամասնականությունը կարող է քմծիծաղ առաջացնել ավտոդիզայնի էսթետների մոտ, սակայն նրա կապոտի տակ թաքնված է այն, ինչը կարող է միայն հարգանք առաջացնել։

samyj-bystryj-avtomobil-v-mire-2

3. Ավտոմեքենան համալրված կլինի երկակի V8 շարժիչով՝ 1700 Կվտ հզորությամբ։

samyj-bystryj-avtomobil-v-mire-3

4.  LM2 Streamliner-ը կունենա 4 քարշակ անիվ և 7 աստիճանանոց փոխանցման տուփ։

samyj-bystryj-avtomobil-v-mire-4

5. Թափքը պատրաստված կլինի գերթեթև ածխածնային մանրաթելերից, որոնց շնորհիվ ավտոմեքենան կկշռի ընդամենը 1406 կգ, 4.64 մ երկարության պարագայում։

samyj-bystryj-avtomobil-v-mire-5

6. Ավտոմեքենայի մեջ գրեթե ոչ մի լար չի լինի։ Դրանց քանակությունը նվազեցվել է 99%-ով, ի հաշիվ միկրոպրոցեսորների տեղադրման պատենտավորված տեխնոլոգիայի։

samyj-bystryj-avtomobil-v-mire-6

7. Lyons Motor Car-ը նաև ուզում է հրաժարվել ավտոմեքենայի մեջի բոլոր մեխանիկական բռնակներից և կոճակներից։ Դրանք կփոխարինվեն տվիչներով և թաչսքրիներով։

samyj-bystryj-avtomobil-v-mire-7

8. LM2 Streamliner-ը համալրված կլինի 16 դյույմանոց էկրանով, որը թույլ կտա կառավարել նրա բոլոր ֆունկցիաները՝ այդ թվում հեռակառավարմամբ, սմարթֆոնով կամ պլանշետով։

samyj-bystryj-avtomobil-v-mire-8

9. Ավտոարտադրողը նախատեսում է նաև LM2 Streamliner-ի էլեկտրոնհային տարբերակ։

samyj-bystryj-avtomobil-v-mire-9

10. Սակայն դեռևս ոչ մի տեղեկություն չկա ավտոմեքենայի մարտկոցային տարբերակի մասին։

samyj-bystryj-avtomobil-v-mire-10

11. Նախագծի հեղինակն է՝ Kevin Lyons-ը, ում աշխատանքներից է Lamborghini Diablo 6.0-ը։

samyj-bystryj-avtomobil-v-mire-11

12. 2011թ. նա հիմնադրեց Lyons Motor Car-ը, իսկ LM2 Streamliner-ը նրա առաջին նախագիծն է։

samyj-bystryj-avtomobil-v-mire-12

13. Կևինը շատ ամբիցիոզ նպատակներ ունի, նա ուզում է մրցակցել Bugatti, Pagani, Ferrari և Lamborghini-ի հետ։

samyj-bystryj-avtomobil-v-mire-13

14. Կհաջողվի՞ դա նրան՝ ցույց կտա ժամանակը։ Իսկ այժմ LM2 Streamliner-ի նախատիպը արդեն իսկ ցուցադրվել է լայն զանգվածներին, New York International Auto Show ավտոսրահի շրջանակներում։

samyj-bystryj-avtomobil-v-mire-14

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աշխարհի ամենաարագ ավտոմեքենան (լուսանկարներ)
Պատերը ձևովորելու 15 պարզ դիզայներական լուծումներ