fbpx

14 հաճոյախոսություն, որոնք շատ ավելին արժեն, քան «Դու գեղեցիկ ես»

Արտաքինի մասին հաճոյախոսությունները՝ միշտ էլ հաճելի են, հատկապես սիրելիից։ Բայց գոյություն ունեն նաև այլ հաճոյախոսություններ՝ ավելի հետաքրքիր և շատ ավելի գրավիչ, որոնք ըստ էության ոչ մի ընդհանրություն չունեն արտաքինի հետ և իրենց մեջ կրում են շատ ավելի մեծ էներգետիկա։

Mediamag-ը հավաքել է 14 զարմանալի և հաճելի հաճոյախոսություններ, որոնք կուրախացնեն յուրաքանչյուր աղջկա։

Դու խելացի ես

Եթե տղամարդը հաճոյախոսություն է անում Ձեր ինտելեկտուալ ունակություններին, ապա վստահ եղեք՝ Դուք նրան հետաքրքրում եք։

Դու ուժեղ ես

Հոգեբանորեն և էմոցիոնալ ուժեղ կինը հաստատ կլինի ուշադրության կենտրոնում, բայց ահա բարձրաձայն նկատել նրա այդ բնավորությունը՝ իրենց կարող են թույլ տալ ոչ բոլոր տղամարդիկ։

Դու շատ կատակասեր ես

Եթե տղամարդը ասում է այդ մասին, ապա Դուք ունեք միանման հումորի զգացում՝ այն ինչի վրա կառուցվում են իրոք ամուր հարաբերություններ։

Դու իսկական ես

Արդի աշխարհում, որտեղ բոլորը ձգտում են ինչ-որ մեկին նմանակել, հաճելի է գիտակցել, որ ինչ-որ մեկը նկատեց Ձեր անհատականությունը։

Դու ոգեշնչում ես

Համաձայնվեք, հազվադեպ կարելի է հանդիպել մարդու, ով կարող է ոգեշնչել ինչ-որ բանի։ Եվ եթե դուք տղամարդու համար դարձել եք այդպիսին, ապա վստահ եղեք՝ Դուք նրա համար շատ բան արժեք։

Ես քեզ հետ կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ

Իրականում այդպիսի հաճույք մարդ կարող է իրեն թույլ տալ ոչ բոլորի հետ։ Այդ բառերը կարող են նշան լինել այն բանի, որ տղամարդը Ձեզ վստահում է։

Դու կարևոր ես ինձ համար

Այդպիսի բառեր ասում են ոչ բոլոր աղջիկներին։ Եվ եթե տղամարդը որոշել է այդ մասին Ձեզ խոստովանել՝ ապա դա շատ բան է նշանակում։

Ես քեզ հարգում եմ

Այս բառերը նույնիսկ այդքան կարևոր չեն, որքան արարքները, որոնք վկայում են այդ մասին։ Այդպիսի տղամարդը երբեք իրեն թույլ չի տա անել մի բան, ինչին Դուք արժանի չեք։

Ի՞նչ ես դու այդ մասին մտածում

Եթե մարդուն հետաքրքիր է Ձեր կարծիքը, ապա դա շատ բանի մասին է խոսում։ Եվ այդ թվում այն մասին, որ Դուք այդ մարդու համար շատ կարևոր եք։

Քեզ հետ ես աշխարհի ամենաերջանիկն եմ

Լինել ինչ-որ մեկի երջանկությունը՝ անգին շնորհ է։

Սիրում եմ քո տարօրինակությունները

Սովորաբար դա այն է, ինչից մենք ամաչում ենք, այդ պատճառով հաճելի է իմանալ, որ նրա հետ դու կարող ես լինել այնպիսին՝ ինչպիսին որ կաս։

Դու հրաշալի ընկեր ես

Երբ տղամարդը նկատում է, որ Դուք լավ ընկեր եք Ձեր ընկերների համար՝ դա իրոք բարձր գնահատական է, զուտ մարդկային առումով։

Դու այնքան կանացի ես

Թվում է այն ամենը, ինչ տղամարդը ուզում է տեսնել իր կնոջ մեջ՝ արտահայտվում է մոտավորապես այս բառերով։ Մի՞թե դա հաճելի չէ։

Դուք լավագույնն ես բոլորից, ում ճանաչել եմ

Ազնիվ լինենք՝ հրաշալի ածուխ է քո ինքնագնահատականի խարույկի համար, այնպես չէ՞։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
14 հաճոյախոսություն, որոնք շատ ավելին արժեն, քան «Դու գեղեցիկ ես»
Ի՞նչ են երազում ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների օրիորդները