fbpx

Դուխի, տուալետային ջուր, պարֆյում… Ինչո՞ւմն է տարբերությունը: Օգտակար ինֆորմացիա

Շատերը մտածում են, որ «դուխիների» և  «օդեկոլոնի» տարբերությունը միայն շշի մեծության և գնի մեջ է: Իսկ իրականում անվանումը նկարագրում է արոմատիկ տարբերությունը, որոնց հիմքում ընկած են տարբեր կոնցենտրացիաների յուղեր, խառնած սպիրտ և ջուր: Իսկ հիմա ավելի մանրամասն: Նայենք նկարին:

 

Eau Fraiche

Բույրի ամենախառնված տեսակն է, 1-3% պարֆյումերային յուղ խառնած սպիրտի հետ: Մնացածը ջուր է: Բույրը մնում է մեկ ժամից քիչ:

Օդեկոլոն

Սա հիմնականում տղամարդկային բույրեր են: Սովորաբար բաց են, թարմ և մրգային: Որպես օրենք օդեկոլոնում 2-ից 4% յուղ է սպիրտում, իսկ մնացածը ջուր է: Բույրը մնում է 2 ժամ:

Տուալետային ջուր

Սովորաբար սփրեյ է սպիրտում լուծված 5-15% յուղով: Բույրը սովորաբար մնում է 3 ժամվա ընթացքում:

Դուխի՝

Այս տերմինը օգտագործվում է և՛ կանացի, և՛ տղամարդկային դուխիների համար: Պարունակում է 15-ից 20% մաքուր պարֆյումերային յուղ: Բույրը մնում է մինչև 8 ժամ:

Պարֆյում

Հին լատինական per fumum («Ծխի միջով») արտահայտությունն է: Ամենաթանկարժեքը ի համեմատ մնացածի: Հիմնականում շատ նման է դուխիին, բայց բաղկացած է 20-30% մաքուր պարֆյումերային յուղից: Բույրը մնում է մինչև 24 ժամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դուխի, տուալետային ջուր, պարֆյում… Ինչո՞ւմն է տարբերությունը: Օգտակար ինֆորմացիա
Գարնանային գիշերահավասար, կամ աստղագիտական գարուն