Խիրուոկի Արակավան արդեն 25 տարի է աշխատում է Տոկիոյից ոչ հեռու գտնվող Խասամա ստորջրյա պարկում: Գրեթե այդ ամբողջ ժամանակահատվածում նա ընկերություն է անում տեղի ստորջրյա բնակիչ՝ Յորիկո անունով ասիական խոյագլուխ շրթաձկան հետ:
Մի անգամ Արակավան լողում էր լողավազանում, երբ տեավ վնասված ձկանը: Վնասվածքի պատճառով ձուկը չէր կարողանում ինքնուրույն սնունդ հայթայթել և սուզորդը սկսեց նրան խնամել: Տաս օր նա կերակրում էր ձկանը աղացած ծովախեցգետիններով և արդյունքում կարողացավ կյանք վերադարձնել:
Դրանից հետո Յորիկոն և Արակավան դարձան լավագույն ընկերներ և պահպանում են հարաբերությունները արդեն 25 տարի: Սուզվելով, սուզակը փայտով հարվածում է մետաղական կոնստրուկցիաներին, իսկ ձուկը որսալով ձայնը գալիս է նրա մոտ: Ընկերները միասին ընթրում են, խաղում և գրկախառնվում:
Ճապոնացին պնդում է, որ ձուկը իր հետ ընկերություն է անում ոչ միայն սննդի համար: