fbpx

10 ամենապահանջված մասնագիտությունները

Մասնագիտության ընտրությունը մեր կյանքի ամենակարևորագույն որոշումներից մեկն է։ Այն պահանջում է ուշադրություն բազմաթիվ նրբություններին։ Որովհետև ապագա մասնագիտությունը ոչ միայն պետք է մեզ դուր գա, այլ նաև լինի պահանջված։ Mediamag-ը կպատմի Ձեզ, թե ո՞ր մասնագիտությունների ընտրությամբ դուք չեք սխալվի։

1. Ինժեներներ

Հավանաբար շատերը զարմացան այն փաստին, որ ցուցակը գլխավորում է հենց այս մասնագիտությունը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տվյալ պահին ամբողջ աշխարհով մեկ նկատվում է տարբեր պրոֆիլների ինժեներների սուր պակաս։ Իսկ մոտակա 10 տարիները այդ պակասը կբազմապատկվի մի քանի անգամ։

2. Ծառայության մատուցման (սերվիսի ոլորտ) մասնագետներ

Այս կատեգորիայի մասնագիտությունները արդեն իսկ ռեկորդներ են սահմանում պահանջարկի առումով, սակայն զվարճանքի, beauty, տուրիզմ ինդուստրիաների զարգացման հետ զուգընթաց՝ ծառայության մատուցման մասնագետները մի քանի անգամ ավելի պահանջված կլինեն։

3. IT մասնագետներ

Մեր դարում տեխնոլոգիաները փաստ են այն բանի, որ IT ոլորտի մասնագետների պահանջարկը ամբողջ աշխարհով գտնվում է գագաթնակետին։ IT  բոլոր ոլորտների մասնագետները ստանում են ամենաբարձ միջին վարձատրությունը աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

4. Բժիշկներ

Բժշկությունը բոլոր ժամանակներում եղել է և կլինի ամենաակտուալը։

Սակայն նույնիսկ այստեղ կարելի է նկատել նեղ մասնագիտացված մասնագետների պակաս (ակնաբույժներ, լոգոպեդներ, էնդոկրինոլոգներ, ալերգոլոգներ և այլն), նաև տարբեր ուղղություններով վիրաբույժներ։

5. Էկոլոգներ

Ժամանակի ընթացքում կոմպետենտ էկոլոգների պակաս զգացվեց։ Հաշվի առնելով Երկրի ներկա էկոլոգիական իրավիճակը՝ տվյալ մասնագիտության բարեխիղճ ներկայացուցիչների խնդիրները դժվար է չգնահատել։

6. Քիմիկոսներ

Այս կետը ամենայն հավանականությամբ Ձեզ նույնպես կզարմացնի։ Սակայն հաշվի առնելով էներգետիկ իրավիճակը (նավթային և գազային ռեսուրսները ժամանակի ընթացքում բոլորովին կսպառվեն), պարզ է դառնում, որ այս մասնագիտությունը չափազանց պահանջված կլինի, քանի որ գազի և նավթի այլընտրանքը մինչ այժմ գտնված չէ։

7. Հոգեբաններ և անձնական կոնսուլտանտներ

Գրագետ հոգեբաններն արդեն մեր օրերում են դարձել հազվագյուտ։ Նորաթուխ գուրուների և նրանց կազմակերպած թրեյնինգների մեջ արդեն շատ դժվար է գտնել հոգին բուժող իսկական մասնագետներին։ Իսկ մոտակա ժամանակներս սպասվում է տվյալ մասնագիտության պահանջարկի աճ եվրոպական և միջին արևելյան երկրներում։

8. Մարկետոլոգներ

Համաշխարհային շուկայի զարգացման հետ զուգընթաց աճում է լավ մարկետոլոգների պահանջարկը։ Ըստ կանխատեսումների, արդեն 2020 թվականին այս մասնագետների սուր պակաս կզգացվի։

9. PR մասնագետներ

PR մասնագետների պահանջարկը սահուն կերպով բխում է վերընշված մասնագիտությունների և հատկապես մարկետոլոգների պահանջարկից։ Կրեատիվ PR մասնագետը ինքնին ոսկի է, որովհետև նրանց գործում կարևորը՝ երևակայությունն է, այսինքն տաղանդը։

10. Նանոտեխնոլոգիաների մասնագետ

Եվ շատ այլ մասնագետներ տեխնոլոգիական ոլորտից։ Գիտության զարգացման ներկա փուլում ուշադրությունը հիմնականում ուղղված է նանոտեխնոլոգիաների ոլորտին։ Սակայն որքան գնա, այնքան ավելի շատ պահանջված կլինեն այս մասնագիտության նաև այլ ոլորտների մասնագետներ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
10 ամենապահանջված մասնագիտությունները
Ի՞նչ կարող են պատմել ափի այս գծերը Ձեր մասին