Ավարտվեց Ռուսաստան-Հայաստան Եվրո 2012-ի ընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումը: Ռուսաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին: Բայց ասեմ, որ ես տխուր չեմ, ընդհակառակը՝ ես շատ ուրախ եմ: Ինչու՞, որովհետև վերջապես ես ֆուտբոլ եմ տեսնում Հայաստանի հավաքականի կատարմամբ, լուրջ ֆուտբոլ: Մեր տղաների աճը ակնհայտորեն է երևում: Տեսնում եմ արդեն իրական խաղ, պայքար: Ճիշտ է սխալները դեռևս շատ շատ են, նամանավանդ պաշտպանությունում, բայց որ ֆուտբոլ կա, բայց որ արդեն խաղ կա՝ դա ակնհայտ է:
Ես հիացած եմ Յուրա Մովսեսյանի խաղով: Այս տղան իրոք ի ծնե ֆուտբոլիստ է: Նրա ցուցադրած խաղը արժանի է ամենաբարձր գովասանքին: Չնայած նրան, որ Յուրան գոլ չկարողացավ խփել այս խաղում, բայց կատարեց հիանալի գոլային փոխանցում Մարկոս Պիզելիին, որի խփած գնդակն էլ եղավ միակը ի օգուտ մեր հավաքականի: Բայց ես օր օրի համոզվում եմ, որ Յուրան բարձրակարգ ֆուտբոլիստ է և նա կարող է խաղալ եվրոպական բարձրակարգ ակումբներում և ես շատ կցանկանաի տեսնել նրան այդ ակումբներից մեկում: Նա աճում է, նա ունի դեռ շատ աճելու տեղ և նա ի ծնե հարձակվող է:
Մի խոսքով, թեկուզ մեր հավաքականը այսօր պարտվեց, բայց ես իրոք շատ ուրախ եմ ու հպարտ մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղով:
Շնորհավո՛ր հայեր, Դուք արդեն ֆուտբոլ ունեք: