Գիտնականները միշտ էլ սիրել են փորձարկումներ անել կենդանիների վրա: Ներկա պահին Երկրի վրա կան կենդանիների այնպիսի հիբրիդներ, որոնց գոյությանը շատ դժվար է հավատալ: Ցավոք, պրակտիկորեն, դրանք բոլորն էլ անպտուղ են, բայց այնուամենայնիվ նրանց շարունակում են բազմացնել: Եվ այսպես, ներկայացնում ենք ձեզ ԹՈՓ կենդանիների ամենահետաքրքիր հիբրիդները:
1. Առյուծ + էգ վագր = Լիգր
Լիգրերը համարվում են կատվազգիների ամենամեծ ներկայացուցիչները: Նրանք հասնում են երևակայությունը ցնցող չափսերի, ինչի պատճառով համարվում էր, որ նրանց աճը մինչև մահ չի կանգնում:
2. Վագր + Էգ առյուծ = Տիգոն
Ինչպես լիգրերի, այնպես էլ վագրառյուծների էգերը անպտուղ չեն, նրանց ձագերին անվանում են համապատասխանաբար տիտիգոններ և լիլիգրներ:
3. Զեբր + Ձի = Զեբրոիդ
Զեբրոիդը՝ զեբրի և այլ ձիանմանների խաչասերման արդյունքն է: Զեբրոիդներ բազմացնում են շատ վաղուց՝ դեռևս Դարվինի ժամանակներից: Դրանք շատ ագրեսիվ և դժվար վարժեցվող կենդանիներ են:
4. Զեբր + Ավանակ = Զոնկեյ
Զոնկեյը ավելի անվտանգ է, քան նրա մոտ «բարեկամ» զեբրոիդը: Այս կենդանին բոլորովին ագրեսիվ չէ:
5. Բևեռային արջ + Գորշ արջ = Գրոլար
Գրոլարը յուրատեսակ «բևեռային գրիզլի է»: Բնավորությամբ ավելի մոտ են բևեռային արջին, բայց գունավորումը կիսով չափ գորշ է:
6. Տնային կատու + Սերվալա = Սավաննա
Այս գեղեցիկ աֆրիկական կատուն ունի մեծ կատվազգիների և … շան բնավորություն և պահվածք: Նրանք շատ են սիրում ամեն տեղ հետևել տիրոջը, թափահարել գեղեցիկ պոչով և խաղալ գնդակով: Սավաննաները համարվում են աշխարհի ամենաթանկարժեք կատուներից մեկը:
7. Կով + Յակ = Հայնակ կամ Ձո
Հայնակները բաժանվում են երկու տեսակի՝ ձո (արու) և ձոմո (էգ): Նրանք բնակվում են Տիբեթում և Մոնղոլիայում:
8. Հովազ + էգ առյուծ = Լեոպոն
Արու հովազի և էգ առյուծի խաչասերումից ծնվում է լեոպոնը:
9. Ոչխար + Այծ = Ոչխար-այծ
«Այծի և ոչխարի հիմերան» իրենից ներկայացնում է այծի և ոչխարի արհեստականորեն աճեցրած հիբրիդ:
10. Յագուար (սև հովազ) + Էգ առյուծ = Յագառյուծ
Յագառյուծները համարվում են մեծ կատվազգիների ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մեկը: Նրանց հաճախ գնում և պահում են դեկորատիվ նպատակներով: Սակայն այս կենդանիները բավական թանկ արժեն:
11. Վայրի բադ + Մուսկուսային բադ = Մուլարդ
Մուլարդի միսը շատ համեղ է: Այդ պատճառով դրանք հատուկ աճեցնում են, որպեսզի միս ստանան: Այս թռչունները անպտուղ են:
12. Մուկ + Մրջնակեր + Եղնիկ = Փիղ-հողափորիկ
Փիղ-հողափորիկի մարմինը մկան մարմին է, քիթը մրջնակերի, իսկ թաթերը եղնիկի: Նրանք բնակվում են Հարավային Աֆրկայում և նրանց արդեն լիովին կարելի է հանդիպել վայրի բնության մեջ: