Հաճա՞խ եք վերցնում ձեր ընկերոջ ականջակալը՝ երաժշտություն լսելու համար։ Իսկ դուք գիտե՞ք, որ այդպիսով վտանգում եք ձեր առողջությունը։ Հիմա կպատմենք թե ինչու։
Յուրաքանչյուր մարդու ականջի խոռոչը, ինչպես և բերանի խոռոչը ունի յուրահատուկ մանրէաբանական միջավայր։ Կիսվել ականջակալներով՝ նույն է ինչ ատամիդ խոզանակը տալ ուրիշին օգտագործելու համար։
Ուրիշի ականջակալներից օգտվելուց կարելի է բազմաթիվ պրոբլեմների առաջ կանգնել, եթե օգտագործելուց առաջ դրանք չախտահանեք։ Չախտահանված ականջակալներից կարելի է վարակվել ականջի տիզերով, թրթուռներով, տարատեսակ հիվանդություններով և նույնիսկ գրիպով։
Իսկ այս տեսանյութում դուք կիմանաք թե ինչպես մաքրել ականջակալները։