Հայոց լեզվի ԹԵՍՏ. 10 հարց, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ գիտակներին (վիդեո)

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Կարծում եք՝ հայերենը լա՞վ գիտեք։ Իսկ կարո՞ղ եք առանց երկար մտածելու ասել՝ քանի բաղաձայն հնչյուն ունի մեր լեզուն, ո՞ր բառերում են տեղի ունենում հնչյունափոխություններ, կամ ի՞նչ է նշանակում «աներկբա» բառը։ Լա՞վ եք տիրապետում հայոց լեզվի նրբություններին։

Մայրենի լեզվով ամեն օր խոսելը դեռ չի նշանակում, որ գիտենք դրա բոլոր կանոններն ու նրբությունները։ Երբեմն մի փոքրիկ ուղղագրական հարցը բավական է, որ սկսենք կասկածել նույնիսկ այն պատասխանի վրա, որում վայրկյաններ առաջ լիովին վստահ էինք։

Mediamag TV-ի նոր տեսաթեստը հենց այդպիսի փորձություն է։ Ձեզ սպասում է 10 հարց, որոնցում միահյուսված են հայերենի ուղղագրությունը, հնչյունաբանությունը, բառակազմությունն ու բառապաշարը։ Որոշ հարցեր առաջին հայացքից պարզ են թվում, բայց պատասխանների տարբերակները կարող են հեշտությամբ շփոթեցնել։

Թեստն ունի ևս մեկ հետաքրքիր առանձնահատկություն. յուրաքանչյուր հարցից հետո ներկայացվում է ճիշտ պատասխանն ու դրա հիմնավորումը։ Այսինքն՝ նույնիսկ սխալվելու դեպքում ոչ միայն կպարզեք, թե որտեղ եք վրիպել, այլև նոր բան կսովորեք մայրենիի մասին։

Պատրա՞ստ եք ստուգել ձեզ։ Մի շտապեք ընտրել պատասխանները, մի օգտվեք համացանցի օգնությունից և վերջում հաշվեք, թե 10 հարցից քանիսին ճիշտ պատասխանեցիք։

Դիտեք տեսանյութը, իսկ ձեր արդյունքով կիսվեք մեկնաբանություններում։ Տեսնենք՝ մեր ընթերցողներից քանիսին կհաջողվի անսխալ հաղթահարել այս լեզվական փորձությունը։

Տեսանյութը 👇👇👇

Թեստը կարող եք անցնել նաև այստեղ՝ առանց տեսանյութի։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Հայոց լեզվի ԹԵՍՏ. 10 հարց, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ գիտակներին (վիդեո)
Նրանք իսկապես գոյություն ունեցե՞լ են. ինչ է հայտնի Ռոմեոյի և Ջուլիետի իրական սիրո պատմության մասին
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց