1928թ. հունիսի 14-ին ծնվել է հայտնի հեղափոխական և Կուբայի հեղափոխության կոմանդանտե Էրնեստո Չե Գևարան: Գրավիչ ինտելեկտուալը գրեթե միշտ և պրակտիկորեն բոլորի վրա նույն տպավորությունն էր թողնում՝ խելացի, վճռական և կարեկցել կարողացող մարդու տպավորություն: Կուբայի հեղափոխությունը իր հաղթանակի համար շատ բաներով պարտական է հենց դոկտոր Գևարային:
Ձեզ ենք ներկայացնում Չէ Գևարայի մի քանի կարկառուն մտքեր:
Եթե դուք կարողանաք առանց խոչընդոտ որևէ ճանապարհ գտնել, ապա ամենայն հավանականությամբ այն ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:
Լռությունը՝ վեճի շարունակությունն է այլ միջոցներով:
Տխուր է ընկերներ չունենալը, բայց ավելի տխուր է թշնամի չունենալը:
Շատ բանի հասնելու համար, դուք պետք է կորցնեք ամեն ինչ:
Խիզախելով ծիծաղելի թվալ, կուզեի ասել, որ իրական հեղափոխականին շարժում է մեծ սերը: Հնարավոր չէ պատկերացնել մեծ հեղափոխական, ով չի ապրել այդ զգացմունքը:
Մենք չենք կարող վստահ լինել, որ մենք պետք է հանուն ինչ-որ բանի ապրել, մինչև պատրաստ չլինենք դրա համար տալ մեր կյանքը:
Դու եկար, որպեսզի ինձ սպանես: Խնդրում եմ, հանգստացիր և լավ նշան բռնիր: Դու տղամարդու ես սպանում (բառեր ասված մահվանից առաջ: Կա նաև ասվածի մեկ այլ տարբերակ. «Ես գիտեմ, որ եկել ես, որպեսզի սպանես ինձ: Կրակի՛ր, վախկոտ, դու ընդամենը մարդ կսպանես»):
Եթե ես պարտվեմ, ապա դա չի նշանակի, որ հնարավոր չէր հաղթել: Շատերն են պարտություն կրել փորձելով հաղթահարել Էվերեստի բարձունքը և վերջիվերջո Էվերեստը հաղթահարվեց:
Ավելի լավ է կանգնած մահանալ, քան ծնկաչոք ապրել:
Ես միշտ կերազեմ և չեմ դադարի, քանի դեռ ինձ չի կանգնեցրել փամփուշտը:
Ճակատագիրը վսեմ է և տխուր:
Ես չեմ վախենում զոհվել, քանի դեռ կողքս կա մեկը, ով կարող է բարձրացնել ատրճանակս և շարունակել կրակել:
Պետք է կարողանալ ավելի կոպիտ լինել՝ ներսումդ պահպանելով քնքշությունդ:
Մահը գերադասելի է ստրկությունից: