fbpx

5 հարց աշխարհագրությունից, որոնցով կարող եք փայլել զրույցի ժամանակ

Աշխարհում կան բաներ, որ չիմանալն ուղղակի ամոթ է։ Կան նաև բաներ, որ սկզբունքորեն կարելի է նաև չիմանալ և դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Բայց նրանց համար, ովքեր շատ հետաքրքրասեր են՝ Mediamag-ը հավաքել է 5 հետաքրքիր փաստ աշխարհագրությունից, որոնք մի օր կարող են օգտակար լինել զրույցի ժամանակ։

Ի՞նչն է առաջինը հայտնաբերվել

Անտարկտիդա՞ն, թե՞ Ավստրալիան

Նրանք, ովքեր լավ են ծանոթ աշխարհագրության և պատմության հետ՝ գիտեն, որ Ավստալիայի մասին փաստաթղթավորված հաղորդագրությունները արվել են XVI-րդ դարի վերջերին – XVII-րդ դարի սկզբներին, և պատկանում էին դրանք եվրոպացիներին։ Իսկ ահա Անտարկտիդան բացահայտվել է XIX-րդ դարում միայն (ավելի կոնկրետ՝ 1820թ.), ռուս ճանապարհորդներ Ֆադեյ Բելինսհաուզենի և Միխաիլ Լազարևի կողմից։

Որտե՞ղ է ավելի ցուրտ

Հյուսիսայի՞ն, թե՞ հարավային բևեռներում

Հյուսիսային բևեռում ջերմաստիճանը կտրուկ ընկնում է մինչև մինուս 43 °C, իսկ ահա հարավայինում՝ մինչև 82,8 °C։

Ի՞նչն է մոտ Անտարկտիդային

Հյուսիսային Երկի՞րը, թե՞ Հրո երկիրը

Եվ այսպես, ճիշտ պատասխանն է՝ Հրո երկիր հրվանդանը, քանի որ այն գտնվում է ոչ հեռու Անտարկտիդայից։ Իսկ ահա Հյուսիսային Երկիրը ավելի մոտ է Հյուսիսային բևեռին և արկտիկական մարզին։

Ի՞նչն է ավելի երկար տևում

Ամենաերկար բևեռային օ՞րը, թե՞ ամենաերկար բևեռային գիշերը

Ճիշտ պատասխանը՝ ամենաերկար բևեռային օրը։ Հյուսիսային բևեռում այն տևում է 190 օր, ինչը 15 օրով երկար է բևեռային գիշերվանից։ Իսկ ահա Հարավային բևեռում օրվա և գիշերվա տարբերությունը ավելի քիչ է՝ այն կազմում է 3 օր (ի օգուտ օրվա)։

Ի՞նչն է իրական

Թագուհի Մոդի երկի՞րը, թե՞ Սուրբ Բրենդանի երկիրը

Թագուհի Մոդի երկիրը՝ իրական տարածք է Անտարկտիդայի անտլանտյան ափին, որին հավակնում է Նորվեգիան։ Իսկ ահա Սուրբ Բրենդանի երկիրը կիսաառասպելական ժայռոտ կղզի է Ատլանտյան օվկիանոսում, որի մասին հիշատակվում է դեռևս IX-րդ դարում և մինչ այժմ չի հայտնաբերվել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 հարց աշխարհագրությունից, որոնցով կարող եք փայլել զրույցի ժամանակ
Հոգեբանական ԹԵՍՏ․ Ինքնավստա՞հ եք արդյոք