fbpx

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է

Հունիսի 1-ին ամբողջ աշխարհը նշում է երեխաների պաշտպանության օրը: Սա չի նշանակում, որ միայն այս օրը պետք է պաշտպանել երեխաներին, ոչ, ամենևի՛ն, սա ընդամենը ևս մի հիշեցում է, որ երեխաներին պետք է պաշտպանել՝ պաշտպանել և հոգ տանել նրանց մասին ամեն րոպե, ամեն վայրկյան:
Ախր ես չեմ պատկերավնում ո՞նց կարող է գտնվել մեկը որը երեխա չսիրի՞: Չեմ պատկերացնում և վերջ: Ախր չէ՞ որ նրանք են մեր ապագան, նրանք են մեր ամբողջ կյանքի իմաստը: Ախր նրանք իրական հրեշտակներ են: Ընկած ամեն տեղ հրաշք եք փնտրում, բայց այդ փոքրիկ հրաշքները ձեր կողքն են՝ դրանք մեր երեխաներն են:
Եվ հենց այս օրը պատեհ եմ համարում կոչ անել. բնական է որ մարդ սիրում է իր երեխային, բայց խնդրում եմ մարդիկ նաև սիրեք ուրիշի երեխաներին, նրանք էլ են հրաշքներ և կյանքի իմաստներ: Եվ երբ դաստիարակում եք Ձեր երեխային մի սերմանեք նրա մեջ որ նա բոլորից լավն է, այլ սերմանեք, որ մնացած երեխաները հավասար են իրեն և այդ դեպքում կարծում եմ աշխարհը կսկսի թեկուզ մի փոքր բարիանալ:

Եվ վերջում տեղադրում եմ մի վիդեո, որը նայելով ուղակի հնարավոր չէ չլցվել դրական լիզքերով և հնարավոր չէ ուղակի անտարբեր մնալ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է
Աշխարհի ամենավառ ու գունավոր փառատոնը (16 ֆոտո)