fbpx

Լուսանկարիչը հավերժացնում էր, թե ինչպես է իր կինը ծննդաբերում տան պայմաններում: Վերջին կադրերը ամենատպավորիչն են

Տաղանդավոր լուսանկարիչ Գուստավո Գոմեսը որոշում է լուսանկարներով հավերժացնել իրոք կախարդական մի բան: Ոչ, սրանք անմիջապես ծննդաբերության պրոցեսի լուսանկարներ չեն, սակայն այն լուսանկարները իրոք շատ հուզիչ են և նուրբ: Գուստավոն իր կնոջը լուսանկարում է 20 ժամ, քանի դեռ վերջինս պատրաստվում էր ծննդաբերել տան պայմաններում: Դա և ցավ է, և երջանկություն:

«Մենք հույս ունենք, որ այս լուսանկարները կօգնեն մարդկանց գիտակցել տնային պայմաններում ծննդաբերելու ամբողջ հրաշքը», – խոստովանում է լուսանկարիչը: Նա նաև պատմեց, որ այդ միտքը նրա մոտ հղացավ նաև շնորհիվ իր երկրում կեսարյան հատումների մեծ թվի:

«Դա աշխարհում ամենամեծ ցուցանիշն է: Բրազիլիայում ծննդաբերությունների 50%-ը տեղի է ունենում Կեսարյան հատման միջոցով: Եվ դա առանց որևէ բժշկական  ցուցումների: Ուղղակի այդպիսի պրոցեսը ավելի քիչ ժամանակատար է բժիշկների համար, և հենց այդ պատճառով նրանք հեշտությամբ համաձայնվում են կատարել Կեսարյան հատում», – պատմում է Գուստավոն:

Լուսանկարիչը պատմում է, որ նա և իր կին Պրիսցելան երբեք իրենց անօգնական չեն զգացել: Նրանք հստակ գիտեին, որ կկարողանան հաղթահարել ծննդաբերությունը և ապացուցել ամբողջ աշխարհին, որ կինը իրոք ունակ է հաղթահարել նույնիսկ տան պայմաններում:

Այն պահին, երբ փոքրիկ Վայոլետը լույս աշխարհ եկավ, Գուստավոն չկարողացավ զսպել արցունքները: Նա պատմեց, որ նախատեսում է շարունակել լուսանկարել իր դստերը: Մաղթենք նրանց հաջողություն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Լուսանկարիչը հավերժացնում էր, թե ինչպես է իր կինը ծննդաբերում տան պայմաններում: Վերջին կադրերը ամենատպավորիչն են
Ալիսա Կիրակոսյան – Որտե՞ղ ես արդյոք