fbpx

Լուսանկարիչը նկատեց, որ օվկիանոսում շարժվում է «սարսափելի» մի բան։ Այս տեսարանից մարդու շունչ է կտրվում

Հայտնվել ճիշտ պահին՝ ճիշտ տեղում։ Ինչը և հաջողվեց սիրողական լուսանկարչուհի Սանդրե Կրիտելին։ Աղջիկը գտնվում էր Հոլբոքս (Մեքսիկա) կղզում, երբ նկատեց ուղղակի ցնցող մի տեսարան՝ ոսկեգույն կատվաձկների միգրացիա։ Հազարավոր «ստորջրյա թռչող գորգեր» ճանապարհ էին բռնել դեպի Ֆլորիդա։ Այժմ նրանք հիասքանչ են լուսանկարչուհու հիասքանչ կադրերի մեջ։

Կատվաձկները գաղթում են խմբերով՝ մինչև 10 000 առանձնյակ։ Եվ այդպես, տարվա մեջ երկու անգամ։ Նպատակները նույնպես երկուսն են՝ տաք ջրեր և սննդի համար նոր վայրեր։

Կարող է թվալ, որ կատվաձկներն ունեն հանգիստ և խաղաղ բնավորություն։ Բայց իրականում՝ նրանք զինված են թունավոր փշերով և մարդկանց համար վտանգ են ներկայացնում (և նույնիսկ շնաձկների համար, որոնք անընդհատ անհանգստացնում են նրանց)։

Փուշը գտնվում է պոչի վրա։ Այն սուր է և կարող է հասնել մինչև 38 սմ երկարության։ Սակայն որոշ մարդիկ միևնույնն է չեն հրաժարվում սուզվելուց։ Եթե այդ արարածներին ձեռք չտաս՝ նրանք խաղաղասեր են։

Մի կողմից՝ կատվաձկների միգրացիան սարսափազդու, մահացու տեսարան է, մյուս կողմից չափազանց գեղեցիկ։

Ահա և տեսանյութը.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Լուսանկարիչը նկատեց, որ օվկիանոսում շարժվում է «սարսափելի» մի բան։ Այս տեսարանից մարդու շունչ է կտրվում
Պրեմիերա․ Սոֆի Մխեյան՝ «Գնա, գալիս եմ»