fbpx

Ծովի ալիքները Ինդոնեզիայի ափ են նետել հսկայական ծովային արարած (+տեսանյութեր)

Ոչ տեղացիները, և ոչ էլ փորձագետները դեռևս չեն կարողացել ճանաչել խորհրդավոր, 15 մետր երկարություն ունեցող արարածին, որի քայքայվող մարմինը ծովի ալիքները նետել են Խուլունգի լողափ։

Երբ, մայիսի 9-ին, Ասրուլ Տուանակոտան, տեղի բնակիչ, ինդոնեզիական լողափին գտավ այս հսկայական դիակը, նրան սկզբից թվաց, որ դա նավ է, ով հայտնվել է ծանծաղուտում։ Իսկ հետո Տունակոտան հասկացավ, որ նա հայտնաբերել է բացարձակ անծանոթ մի արարած, որին արդեն մեռած ափ էին նետել ծովի ալիքները։

Հսկայական դիակը հետզհետե քայքայվելով՝ շրջակա ջուրը ներկում է կարմիր գույնով։ Իսկ կենդանու չափսերը իրոք տպավորիչ են՝ 15մ երկարություն և 35 տոննա զանգված, իսկ դա հավասար է մոտ 4 փղի քաշի։

Որոշ տեղացիներ առաջարկում են վարկած, ըստ որի սա դեռևս չհայտնաբերված կենդանի է, հնարավոր է կենդանության օրոք եղել է հսկայական կաղամար։ Սակայն Սինգապուրի բնագիտության պատմության թանգարանի աշխատակից Մարկուս Չուան հերքում է այս վարկածը, նշելով, որ Ինդոնեզիայի ափերի մոտ այդպիսի կաղամարներ գոյություն չունեն։

Չուան ենթադրում է, որ տվյալ արարածը՝ ամենայն հավանականությամբ, կետ է, բայց քանի որ մարմինը բավական քայքայված է, այժմ շատ դժվար է պարզել, թե կոնկրետ ինչ տեսակի կետ է։

Պատասխանը գտնելու համար փորձագետները մայիսի 11-ին նմուշառում են կատարել այդ արարածի մարմնից։ Իսկ մինչ այդ տեղի զինվորականները պահպանում են դիակը։

Տեղի բնակիչները հորդորում են իշխանություններին որքան հնարավոր է շուտ հեռացնել դիակը այդ տարածքից, քանի որ այն աղտոտում է ջուրը։ Սակայն հաշվի առնելով արարածի հսկայական չափսերը և շարունակվող քայքայումը՝ ջրի մարքությանը արդեն մեծ վնաս է հասցված։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ծովի ալիքները Ինդոնեզիայի ափ են նետել հսկայական ծովային արարած (+տեսանյութեր)
ԹԵՍՏ. Պատասխանեք 5 հարցի և մենք կասենք, թե իրականում ով եք դուք