«Հրապարակ» թերթի մայիսի 17-ի համարում հրապարակվել էր «Առաջարկում ենք կասեցնել շինարարությունը» հոդվածը` Սևանա լճի ափին կառուցվող հանրային լողափի վերաբերյալ: Որի պատասխանը չուշացավ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հենց նույն «Հրապարակ» թերթում՝ «Հանրային շահը որպես գերակայություն» անվամբ: Կարծում եմ պատասխանը տրված է լիարժեք:
Չխորանալով օրենքների և որոշումների մեջ (որոնցից այդքան էլ լավ գլուխ չեմ հանում), ուզում եմ հայտնել իմ անձնական կարծիքը՝ հասարակ ՀՀ քաղաքացու կարծիքը: Անձամբ ես, երբ լսեցի, որ կառավարությունը որոշում է կայացրել հանրային լողափեր տեղակայել Սևանա լճում, ուրախացա: Ուրախացա որովհետև վերջապես հասարակ քաղաքացին, որը չունի հնարավորություն վճարելու սարսափելի գումարներ Սևանա լճում տեղակայված բազում վճարովի լողափերից օգտվելու համար, վերջապես կկարողանա արդարացիորեն անվճար հանգստանալ իր իսկ երկրի մարգարիտներից մեկում, ես կասեի միակ և անկրկնելի լճում՝ Սևանում: Չէ՞ որ այդ լիճը պատկանում է հանրությանը և ոչ թե առանձին մեկ երկու անհատին:
Ինչևէ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հոդվածում բերված բոլոր հիմնավորումները ինձ որպես հասարակ քաղաքացու լիովին բավարարեց և համոզեց: Սա այն եզակի դեպքերից է, երբ ես լիովին համաձայն եմ պետության հետ:
Ես երկու ձեռքով կողմ եմ կառավարության նախաձեռնած հանրային լողափերի բացմանը, իսկ դու՞ք:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓